Փափազյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Փափազյան թատերախումբ», Բեյրութի հայ թատերասիրաց ընկերակցության թատերախումբը։ Կազմակերպվել է 1959 թվականին։ Նպաստում է հայ մշակույթի և, մասնավորապես, մայրենի լեզվի պահպանությանը, հասարակության գեղագիտական դաստիարակությանը։ Թատերախումբը Վահրամ Փափազյանի անունով կոչվել է 1960 թվականին։ «Փափազյան թատերախմբ»ի գործունեության առաջին փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պ․ Ֆազլյանի անվանը, որը 1959 թվականից այդտեղ բեմադրել է Շանթի «Հին աստվածներ», Մ․ Քոչարյանի «Մուսա լեռան քառասուն օրը», Մոլիերի «ժորժ Դանդեն», «Տարտյուֆ», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ», Դոլդոնիի «Ստախոս», Պանյոլի «Տոպազ» և այլ պիեսներ։ Այնուհետև թատրոնը ղեկավարել է Լոնդոնում թատերական կրթություն ստացած դերասան և ռեժիսոր Դ․ Աաթամյանը։ Նրա բեմադրությամբ ժ․ Ֆեյտոյի «Կասկածը կնոջ մտքին մեջ» կատակերգությունը 1972 թվականին թատերախումբը ներկայացրել է նաև Երևանում՝ հյուրախաղերի ժամանակ։ Այլ բեմադրություններից են՝ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Կամսարականի «Վարժապետին աղջիկը», Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչնչի» և այլնն։ 1977 թվականից թատրոնի ղեկավարն էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտ Վ․ Ատրունին։ Նրա բեմադրությամբ ներկայացվել են՝ Պսաֆսի «Ստախոս կուզվի» և այլ պիեսներ։ «Փափազյան թատերախմբ»-ի գործունեությանը իրենց երկարամյա ու բեղմնավոր աշխատանքով նպաստել են Լ․ Դույումճյանը, Զ․ Ներսեսյանը, Զ․ Դալուստյանը, Թ․ Աարգսյանը, Դ․ Աողոմոնյանը, Հ․ Տատուրյանը, Հ․ Թումյանը, Վ․ Ցուրնեշլյանը, Հ․ Վարդիվառյանը, Լ․ Մելքոնյանը, Պ․ Տեր-Սահակյանը և ուրիշներ, որոնք արժանի ավանդ ունեն լիբանանահայ թատրոնի պատմության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։