Փարոս Հայաստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարոս Հայաստանի

«Փարոս Հայաստանի», պատմաբանասիրական պատկերազարդ հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1879–1881 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրներ՝ Զարմայր Մսերյան, Սուքիաս Մսերյան։

«Փարոս» տարեգրքի շարունակությունն է։ Տպագրել է հայագիտությանը, գիտական նորություններին նվիրված նյութեր, Հակոբ Պարոնյանի մի շարք հոդվածներ, Հովհաննես Այվազովսկուն, Մկրտիչ Էմինին, Ֆ. Վոլտերին նվիրված ակնարկներ, Ալֆոնս Դոդեի պատմվածքներից հատվածներ, Մսեր Մսերյանի վաղ շրջանի նամականիից, «Միրզաեան Մանուկ պեյ. պատմութիւն վարուց նորա» մեծածավալ աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։