«Փարիզ», ֆրանսահայ շաբաթական, ապա կիսամսյա լրատու պարբերական։ Լույս է տեսել 1860-1863 թվականներին, Փարիզում։ Խմբագիր-տնօրեն՝ Ա․ Մուրադյան, պատասխանատու հրատարակիչ՝ Վ․ Լանգլուա։
Հանդես է եկել երկրագործությունը, հատկապես բամբակի մշակումը, զարգացնելու առաջարկով և, որպես ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղի՝ ջատագովել առևտուրը այլ երկրների հետ։ Առանձին համարներ է նվիրել Արևմտյան Հայաստանի ներքին կացությանը, լուրեր հաղորդել թուրքական բռնությունների դեմ հայերի ինքնապաշտպանական ելույթների վերաբերյալ[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։