Փարիզ-Մանհեթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզ-Մանհեթեն
ֆր.՝ Paris-Manhattan
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական2012, հոկտեմբերի 4, 2012[1] և սեպտեմբերի 27, 2012[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՍոֆի Լելուշ
ՊրոդյուսերՖիլիպ Ռուսելո
ԴերակատարներԱլիս Տալիոնի[3], Պատրիկ Բրուել[3], Մարին Դելտերմ[3], Վուդի Ալլեն, Արսեն Մոսկա, Գլեդիս Քոհեն, Ժակ Սիրոն, Ժակ Էրլեն, Louis-Do de Lencquesaing?[3], Մարգո Շոտելիե, Մարի Կրիստին Ադամ, Միշել Օմոն և Յանիկ Սուլիե
ՄոնտաժMonica Coleman?
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն78 րոպե

«Փարիզ-Մանհեթեն» (ֆր.՝ Paris Manhattan), գեղարվեստական ֆիլմ, որի շնորհանդեսը կայացել է 2012 թվականի ապրիլի 2-ին Ավստրալիայում՝ ֆրանսիական կինոյի փառատոնում։  

Սոֆի Լելուշի (ֆր.՝ Sophie Lellouche) առաջին լիամետրաժ ֆիլմն է[4]։ Դրանից առաջ՝ 1999 թվականին, նա յոթ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ էր նկարել[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսը (Ալիս Տալյոնի) դեղագործ է եվրոպական ընտանիքից, դեռահաս տարիներից սիրում է Վուդի Ալլենին, Քոուլ Փորթերին և կեդեր։ Առանձնանալով տղայական վարքով՝ կատեգորիկ չի ցանկանում սիրավեպեր ունենալ, իսկ միակ տղան, ում նա երբևէ հավանել էր, «հափշտակվել էր» իր քրոջ կողմից[4]։

Երկար տարիներ Ալիսի սենյակի պատից կախված է Վուդի Ալլենի պաստառը, որի հետ հա նաճախ զրուցում է։

Անցնում է տասը տարի։ Ալիսին հասել է հայրական դեղատունը, քույրն ամուսնացել է, իսկ պաստառը դեռ կախված է Ալիսի սենյակի պատից։ Ալիսն արդեն երեսուն տարեկան է, բայց դեռ միայնակ է. նրա հարազատներն ամեն կերպ փորձում են նրան ծանոթացնել չամուսնացած տղամարդկանց հետ[6]։

Ալիսը երկու երկրպագու ունի՝ Վենսենթը (Յաննիկ Սուլյա) և Վիկտորը (Պատրիկ Բրուել), կանգնած է ընտրության առաջ։ Գրեթե պատահականորեն, բայց Վենսենթի շնորհիվ Ալիսը հանդիպում է Վուդի Ալլենին, ով տալիս է նրան իր անձնական խորհուրդը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Պատրիկ Բրուել Վիկտոր Վիկտոր
Ալիս Տալյոնի Ալիս Ալիս
Մարինե Դելտերմե Էլեն Էլեն
Լուի-Դո դե Լենկուսեն Պիեր Պիեր
Միշել Օմոն հայր հայր
Մարի Քրիստին Ադամ մայր մայր
Յաննիկ Սուլյա Վենսենթ Վենսենթ
Մարգո Շոնտոլյա Լաուրա Լաուրա
Արսեն Մոսկա Արթուր Արթուր
Գլադի Կոեն պարոն Գոզլան պարոն Գոզլան
Վուդի Ալլեն կամեո կամեո
Ժակ Սիրոն փաստաբան փաստաբան
Ժակ Հերլին ծերուկ ծերուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]