Փառքի բլուր (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի բլուր (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Փառքի բլուր
Новочеркасск-Курган в Александровском саду.jpg
Բլրի պատմական լուսանկար
(մինչև 1917 թվականը)
Կոորդինատներ47°24′33.8400″ հս․ լ. 40°6′8.6400″ ավ. ե. / 47.409400000° հս․. լ. 40.102400000° ավ. ե. / 47.409400000; 40.102400000Կոորդինատներ: 47°24′33.8400″ հս․ լ. 40°6′8.6400″ ավ. ե. / 47.409400000° հս․. լ. 40.102400000° ավ. ե. / 47.409400000; 40.102400000
Գտնվում էՆովոչերկասկ
Կառուցվել է1980
Ներկա վիճակըկանգուն

«Փառքի բլուր» (ռուս.՝ Курган славы), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, որը բացվել է Հաղթանակի 35-ամյակի առթիվ։ Գտնվում է Ալեքսանդրի զբոսայգում՝ մուտքի կողքին գտնվող բլրի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային և հուշապատմական զգալի արժեք համալիրը, որպես այդպիսին, չունի։ Նրա տակ չկան ո՛չ քաղաքի պաշտպանների, ո՛չ այն ազատագրողների, ոչ էլ նացիստների զոհերի գերեզմաններ։ Այդուհանդերձ, պատմական մեծ արժեք է ներկայացնում անմիջականորեն բլուրը, որը պատմության և մշակույթի իսկական հուշարձան է։ Համարվում է, որ այն հայտնվել է սկյութա-սարմատական դարաշրջանում և նրա տակ թաղված են հնության մնացորդներ։

Երկար ժամանակ բլուրը կոչվել է «Բլուր Ալեքսանդրի զբոսայգում»։ Մոտ 150 տարի այն օգտագործել են որպես տեղանքը դիտելու հարթակ, մասնավորապես՝ Տուզլով գետի վարարման ժամանակ։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը բլրում տեղադրված էր հրանոթ, որը կեսօրին, ինչպես Պետերբուրգում, կրակում էր[1]։

Ճարտարապետագեղարվեստական ձևավորումը բավականին նման է Ռուսաստանի և արտերկրի այլ քաղաքներում եղած նմանատիպ բլուրներին։ Երկնքին նայող չորս սվինները խորհրդանշում են պատերազմի չորս տարիները։ Կենտրոնում տեղադրված է Հավերժական կրակը, որի մոտ բետոնե կիսաշրջանին ամրացված են երկաթյա տառեր՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» գրությամբ։ Հուշարձանի արտաքին կիսաշրջանին քարե աստիճաններ են, որոնք սկսվում են Խորհրդային Միության հերոսի աստղի պատկերով և հերոս քաղաքների ցուցակով քարե սալիկների մոտից։ Փառքի բլրի ելքի մոտ դրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի զոհված բնակիչների ցանկով բետոնե սալիկ[2]։

Բլրի պատմական լուսանկար (1905-1917 թվականների միջև)

1990-ական թվականների վերջից համալիրի վիճակն աստիճանաբար վատացել է։ Հավերժական կրակը մարել է։ Բայց, շնորհիվ քաղաքի վետերանների սկզբունքային դիրքորոշման, մինչև 2012 թվականի մայիսի 9-ը հուշահամալիրն ամբողջովին վերականգնեց և կրկին վառվեց Հավերժական կրակը։

2016 թվականի հոկտեմբերի սկզբին երկու անչափահաս պղծել էին Փառքի բլուր հուշահամալիրը։ Վանդալները դիտահարթակի պատերին, որտեղ գտնվում է Հավերժական կրակը, անպարկեշտ բառեր էին գրել։ Հարուցվել էր քրեական գործ «Վանդալիզմ» հոդվածով[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]