Փայտի արատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փայտի արատներ, փայտի առանձին հատվածների թերություններ, որոնք վատացնում են նրա որակը և սահմանափակում օգտագործման հնարավորությունները։ Տարբերում են սկզբնային (աճող ծառերի վրա) և երկրորդային (գոյանում են մթերված փայտի կամ դրանից պատրաստված շինվածքների վրա) արատներ։ Փայտի արատներ են բնական թերությունները (խոպոպուկ, կարճաբունություն, շեղաշերտություն, ոստեր են), ինչպես նաև մեխանիկական վնասման (խեժակալուկ, չորակողություն, վնասվածք, քարթ են) կամ միջատներով, բակտերիաներով, սնկերով վարակվելու (փչակ, փտածություն, կարմրափտածություն են), մշակման հետևանքով առաջացած (ճաքեր, կորացում) թերությունները։ Փայտի հրակայունությունը բարձրացնելու, հականեխիչ և այլ անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար այն տոգորում են հականեխիչ լուծույթներով, հակապիրեններով և այլ նյութերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png