Փայտաթելքավոր սալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայտաթելքավոր սալեր, փայտաթելքավոր սալեր, կոնստրուկտիվ փայտանյութ, որն ստացվում է փայտի (կամ բուսական հումքի) մանրումով և ճեղքումով ստացված թելքավոր զանգվածից սալերի ձուլմամբ, մամլմամբ և չորացմամբ։ Տարբերում են փայտաթելքավոր սալերի արտադրության թաց (առանց կապակցանյութերի ավելացման) և չոր (մանրած փայտին ավելացվում են 4–8% սինթետիկ խեժեր), ինչպես նաև թելքավոր զանգվածի արտադրության՝ ջերմամեխանիկական, մեխանիկական և քիմիամեխանիկական եղանակներ։ Փայտաթելքավոր սալերի ամրությունը, ինչպես նաև խոնավության, կրակի, միջատների և միկրոօրգանիզմների նկատմամբ կայունությունը բարձրացնելու համար թելքավոր զանգվածին ավելացնում են խեժեր, ջրամերժ նյութեր, հակապիրեններ, հականեխիչներ։ Փայտաթելքավոր սալերը բաժանվում են մեկուսիչ, մեկուսիչ–հարդարիչ, կիսաամուր, ամուր և գերամուր խմբերի և ունենում են հետևյալ չափերը, երկարությունը՝ 1200-3600, լայնությունը՝ 1000–1800, հաստությունը՝ 3–8 մմ։ Կիրառվում են բնակելի և արդյունաբերական շինարարության (տանիքի, միջհարկային ծածկերի, պատերի ջերմամեկուսացում, շենքերի հարդարում են), կահույքի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։