Կապակցանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապակցանյութերից)

Կապակցանյութ, շինանյութ, որի շաղախն ունի պնդանալու և պինդ նյութերի հետ շաղկապվելու հատկություն։

Լինում են անօրգանական կամ հանքային և օրգանական։ Հանքային կապակցանյութերն ըստ բաղադրության, հիմնական հատկությունների և կիրառման բնագավառի լինում են օդային (պնդանում են միայն օդում), հիդրավլիկական (պնդանում են նաև ջրում) և թթվակայուն։ Օդային կապակցանյութերից են սովորական կիրը, գիպսը, գաջը, մագնեզիումային ցեմենտը և հեղուկ ապակին, հիդրավլիկական կապակցանյութերից են հիդրավլիկական կիրը, պորտլանդ-ցեմենտը, կավահողային ցեմենտը։ Օդային կապակցանյութերն օգտագործվում են միայն ջրի ազդեցությունից զերծ կառույցներում, իսկ հիդրավլիկականը՝ ամեն տեսակի, այդ թվում նաև հիդրոտեխնիկական կառույցներում։ Թթվակայուն կապակցանյութերից են թթվակայուն ցեմենտները։ Օգտագործվում են թթվակայուն ծածկեր պատրաստելու համար։ Օրգանական կապակցանյութերը բարձրմոլեկուլային ածխաջրածինների և դրանց ոչ մետաղական ածանցյալների խառնուրդներ են, որոնք օգտագործելիս փափկացնում են կամ լուծում լուծիչներում։ Օրգանական կապակցանյութերից են բիտումներն ու ձյութերը, որոնք հիմնականում օգտագործվում են ասֆալտբետոնի արտադրության մեջ։

Հայաստանում արտադրվում են պորտլանդ-ցեմենտ (Արարատ), կիր (Արարատ, Ջաջուռ), գաջ (Երևան) և այլ կապակցանյութեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 249