Փայլուն քարի գաղտնիքը (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փայլուն քարի գաղտնիքը
ՍտեղծողPark Han-gi?
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորLee Jae-gyu?
Գլխավոր
դերերում
Հա Ջի Վոն, Lee Seo-jin? և Kim Min-jun?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ14
Էկրաններին էհուլիսի 28, 2003-ից սեպտեմբերի 9, 2003
ՀեռուստաալիքMBC

«Փայլուն քարի գաղտնիքը» (կոր.՝ 조선 여형사 다모, 朝鮮 女刑事 茶母),  հարավկորեական հեռուստասերիալ, որը պատմում է XVII դարի Կորեայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Սերիալը հեռարձակվել է MBC հեռուստաալիքով՝ 2003 թվականի հուլիսի 28-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 9-ը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 21:55-ին (UTC+9

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Պան Հան Կիի «Damo Nam-soon» մանհվայի հիման վրա։ Յուրաքանչյուր սերիայի համար տրամադրվել է 200 միլիոն հարավկորեական վոն։ Սերիալը նկարահանվել է ընդամենը մեկ տարում: Նկարահանումները տեղի են ունեցել Թհեանի շրջանում, Կորեայի Հանրապետության արևմուտքում գտնվող Հարավային Չունգչոնգ նահանգում[1]։ Պրեմիերան սկսելուց առաջ արդեն իսկ նկարահանվել է սերիալի 90 տոկոսը, ինչը շատ հազվադեպ է կորեական հեռուստասերիալների համար: Բացի այդ, այս հեռուստասերիալը դարձավ առաջին կորեական սերիալը, որի ժամանակ օգտագործվել են HD-տեսախցիկներ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Կորեայում՝ XVII դարում, Չոսոն դինաստիայի օրոք։ Սյուժեն պատմում է Չհե Օկի՝ ոստիկանության սպա Հվան Բո Յունի ծառայի և ոստիկանության ոչ պաշտոնական աշխատակցուհու մասին։ Չհե Օկը ծնվել է հարուստ ընտանիքում, սակայն հայրը մահապատժի է ենթարկվում՝ արքային դավաճանելու պատճառով, իսկ եղբայրը ստիպված է լինում փախչել երկրից։ Չհե Օկը դառնում է Հվան Բո Յունի ծառան և նրա հետ սովորում է թրի տիրապետման արվեստը։

Տարիներ անց Չհե Օկը օգնում է Հվան Բո Յունին կատարել խուզարկուի աշխատանքներ։ Նրա հետ միասին Չհե Օկը սկսում է ուսումնասիրել մի գործ՝ կապված դրամակեղծարարների խմբավորման գտնելու հետ։ Հետաքննության ընթացքում Չհե Օկը մուտք է գործում ավազակախմբի ճամբար՝ հայտնաբերելու գաղտնի դարբնոցը, որն օգտագործվում է կեղծ մետաղադրամներ ստեղծելու համար։ Ճամբարում աղջիկը հանդիպում է ապստամբների առաջնորդ Չանգ Սոն Բյակայի հետ: Չնայած որ վերջինս հրամայում է ձերբակալել աղջկան, Չհե Օկը սիրահարվում է նրան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են նաև Չոն Մին Ան, Լի Հան Վին, Լի Մուն Սիկը, Սին Սըն Հվանը, Պակ Յոն Հյուն, Կվոն Օ Չժունը, Չոն Ին Տհեկը, Չհե Յոն Ինը, Սոն Ու Չժե Դոկը, Կվոն Յոն Ունը, Պյոն Հի Բոնը, Սո Բոմ Սիկը, Պեկ Սոն Հյոնը, Կիմ Մին Հյոնը։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MBC ալիքի մրցանակներ, 2003 թվական[3].

  • Բարձրագույն պարգև «լավագույն դերասանուհի» - Հա Չժի Վոն
  • Պարգև «լավագույն դերասան» - Լի Սո Ջին
  • Հատուկ մրցանակ դերասանին - Կվոն Յոն Ուն
  • Լավագույն նոր դերասան - Կիմ Մին Ջուն
  • Տարվա սցենարիստ - Չոն Հեն Սու
  • Հայտնիության պարգև - Հա Չժի Վոն
  • Դերասանների լավագույն զույգ - Լի Սո Ջին և Հա Չժի Վոն

Baeksang Arts Awards , 2004 թիվ.

  • Հեռուստատեսության լավագույն նոր ռեժիսոր - Լի Չժե Հյու
  • Հեռուստատեսության լավագույն նոր դերասան -Կիմ Մին Ջուն

Ասիական հեռուստատեսության մրցանակ, 2004 թիվ.

  • Լավագույն դրամատիկական սերիալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]