Ցունամի Զոնդյան նեղուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցունամի Զոնդյան նեղուցում
Տեսակցունամի և հրաբխի ժայթքում
ՎայրԼամպունգ և Բանտեն
ՏեղադրանքԶոնդյան նեղուց և Կրակատաու
Երկիր Ինդոնեզիա
Տարեթիվդեկտեմբերի 22, 2018
Ժամանակի սկիզբդեկտեմբերի 21, 2018
Զոհվածներ429 մարդ[1]
Վիրավորներ1485[2]
Անհետ կորածներ154[2]
Քարտեզ
Քարտեզ
 2018 Sunda Strait tsunami Վիքիպահեստում

Ցունամի Զոնդյան նեղուցում, Անակ Կրակատաու հրաբխի ժայթքման և փլուզումների հետևանքով առաջացած ցունամի Զոնդյան նեղուցում, որը հարվածել է Ինդոնեզիայի ափամերձ Բանտեն և Լամպունգ շրջաններին։ Ցունամիի հետևանքով զոհվել է առնվազն 429 մարդ, 1485-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[3][4][5]։ Դեկտեմբերի 23-ի տվյալներով` փլուզվել է հրաբխի հարավ-արևմտյան հատվածի մեծ մասը[6]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակ Կրակատաու հրաբուխը 2013 թվականին

Գտնվելով խաղաղօվկիանոսյան Հրե օղակում՝ Ինդոնեզիայում շատ են բարձր ուժգնության երկրաշարժերը, և այն 127 գործող հրաբուխների երկիր է։ Այս հրաբուխներից մեկը Անակ Կրակատաուն է (բառացի «Կրակատաուի երեխա»)[4]. գործող հրաբուխ Զոնդյան նեղուցում, որը հայտնաբերվել է 1927 թվականին և հանդիսանում է Կրակատաու հրաբխի՝ 1833 թվականին տեղի ունեցած ժայթքման արդյունք, որը մարդկության պատմության ամենահզոր ժայթքումներից մեկն է[7][8]։

2004 թվականի ցունամին նույնպես տեղի է ունեցել տարվա այս նույն ժամանակահատվածում (դեկտեմբերի 26-ին) ու նորից Ինդոնեզիայի ափերի մոտ, սակայն ավելի հուժկու էր. մասնավորապես՝ ցունամու հետևանքով այդ ժամանակ տուժեցին Թայլանդի և Շրի Լանկայի մերձափնյա շրջանները[9]։

Ցունամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով 21:03 (14:03 UTC) Անակ Կրակատաուն սկսեց ժայթքել՝ վնասելով տեղական սեյսմոգրաֆիկական սարքավորումը, մոտակայքում գտնվող սեյսմոգրաֆիկական կայանները գրանցել են անդադար ցնցումներ[10]։ Օդերևութաբանության, կլիմայաբանության և գեոֆիզիկայի ինդոնեզիական BMKG գործակալությունը ցունամին գրանցել է շաբաթ օրը, տեղական ժամանակով մոտ 21:27, Բանտեն պրովինցիայի արևմտյան ափին, սակայն առաջացման պատճառն անհայտ մնաց[8]։ Տարերային աղետների կանխարգելման ինդոնեզիական ազգային BNPB գործակալության մամլո քարտուղար Սուտովո Պուրվո Նուգրոհոն հայտարարություն հրապարակեց, որում ցունամին անվանեց անոմալ բարձր մակընթացություններով, որոնց պատճառը լիալուսնի շրջանում առաջացող փլուզումներն են, որոնց առաջացման պատճառը Կրակատաու հրաբխի ժայթքումն[8] է։ The Guardian-ի համաձայն՝ ցունամու պատճառը ստորջրյա փլուզումներն են, որոնք սկսվել են Կարկատաու հրաբխի ժայթքումից հետո։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարերային աղետների կանխարգելման ինդոնեզիական ազգային խորհուրդն իսկզբանե հայտարարեց 20 զոհերի և 165 վիրավորների[8] մասին։ Հաջորդ օրն արդեն հայտարարվում էր 43 զոհերի մասին, որոնցից 33-ը՝ Պանդելանգում, 7-ը՝ Հարավային Լամպունգում, 3-ը՝ Սերանգում, ինչպես նաև՝ 584 տուժածների և 2 անհետ կորածների մասին, տուժածների մեծ մասը՝ 491 մարդ, նույնպես Պանդելանգից։ Շրջանում մեծ վնաս են կրել ծովափները, այդ թվում՝ մի քանիսը, որոնք հայտնի են զբոսաշրջիկների շրջանում (օրինակ՝ Թանջունգ-Լեսունգը)[11][12]։ Ավելի ուշ զոհերի թիվը հասավ 62-ի, անհետ կործաների թիվը՝ 20-ի[13]։ Անհետ կորածների մեջ են նաև այն մարդիկ, ովքեր արհավիրքի պահին ոչ մեծ կղզիների վրա էին, որոնք ևս հանդիսանում են Պանդելանգ[14] շրջանի մի մասը։ Դեկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 13:00 BNPB-ն հաստատեց 168 զոհերի, 745 տուժածների, 30 անհետ կորածների[15] մասին տեղեկությունը։ Դեկտեմբերի 24-ի դրությամբ՝ ցունամու պատճառով զոհվել է 429, տուժել՝ 1459, անհետ կորել՝ մարդ[16]։

Զոհերի թվում է ինդոնեզացի դերասան[17] Աա Ջիմմին, ինչպես նաև Seventeen[18] խմբի մի քանի անդամներ։

Վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրջ վնաս է կրել կամ ոչնչացվել է մոտ 400 տուն Պանդեգլանգում, որոնք տեղակայված են մերձափնյա շրջաններում, ինչպես նաև լուրջ վնասներ են կրել 9 հյուրանոցներ։ Հարավային Լամպունգ շրջանում վնաս է կրել 30 տուն[19]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար զինվորներ են ուղարկվել Ինդոնեզիայի ազգային բանակից

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Տարերաին աղետների կանխարգելման ազգային գործակալությանը և Ինդոնեզիայի ազգային բանակին հրամայել է անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին[20]։ Զբոսաշրջության նախարարության կողմից դադարեցվեց Լամպունգ և Բանտեն ուղղությունների շահագործումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-asia-46674490
  2. 2,0 2,1 https://news.detik.com/berita/4358100/update-jumlah-korban-tsunami-selat-sunda-429-tewas-154-hilang
  3. «Death toll from Indonesian tsunami rises to 281». www.cbsnews.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 Justin McCurry; Frances Perraudin; agencies (2018 թ․ դեկտեմբերի 23). «Sunda Strait tsunami death toll likely to rise, say Indonesian officials». The Guardian. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. «The tsunami is believed to have been caused by the collapse of Anak Krakatau that followed an eruption of the Anak Krakatau volcano. There were no significant seismic tremors to indicate a tsunami was coming.»
  5. «Ավերիչ ցունամի Ինդոնեզիայում. 280 զոհ կա».
  6. «Large part of Anak Krakatau has collapsed into the sea - reconstruction of the eruption». www.volcanodiscovery.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Deaths as 'volcano tsunami' hits Indonesia». BBC News. 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Tsunami in Banten, Lampung kills at least 20: Disaster agency». The Jakarta Post (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Boxing Day Tsunami: 14 years on». Sunday Observer (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. Ramdhani, Jabbar (2018 թ․ դեկտեմբերի 23). «Update Terkini BMKG: Yang Terjadi di Anyer Bukan Tsunami karena Gempa». detiknews (ինդոնեզերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Tsunami terjang Selat Sunda, korban diperkirakan terus bertambah». BBC (ինդոնեզերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Indonesia 'volcano tsunami': At least 43 dead and 600 injured amid Krakatoa eruption». www.telegraph.co.uk. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Indonesia 'volcano' tsunami: At least 62 dead and hundreds injured after huge wave». Sky News (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Tsunami Banten, Ada Laporan Korban Hilang di Pulau Oar dan Sangiang». KOMPAS (ինդոնեզերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «Indonesia tsunami hits Sunda Strait after Krakatau eruption». BBC (eng). 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Amos, Jonathan (2018 թ․ դեկտեմբերի 24). «Indonesia tsunami: Death toll from Anak Krakatau volcano rises». BBC News.
  17. «Arie Untung Kabarkan Aa Jimmy Meninggal Dunia Jadi Korban Tsunami Banten». tribunnews.com. 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. «Members of Indonesian Pop Band Seventeen Killed After Tsunami Hits Concert». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  19. Ma'ruf, Irfan (2018 թ․ դեկտեմբերի 23). «Sejumlah Rumah di Pandeglang Banten Roboh Diterjang Gelombang Pasang». iNews (ինդոնեզերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  20. Florentin, Vindry (2018 թ․ դեկտեմբերի 23). «Jokowi Perintahkan Jajarannya Tangani Tsunami Selat Sunda». Tempo (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]