Ցոլակ Աղաջանյան
Ցոլակ Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1933 Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 1, 2001 (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Institute of Bioorganic Chemistry? և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1955) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1990) |
Ցոլակ Եփրեմի Աղաջանյան (հոկտեմբերի 12, 1933, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2001, Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի քիմիական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1962-1964 թվականներին և 1966-1967 թվականներին աշխատել է Մոսկվայի Բնական միացությունների քիմիայի ինստիտուտում, 1965-1966 թվականներին, միաժամանակ՝ «Վնիիսինթեզբելոկ» ինստիտուտում, 1967 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում, 1979 թվականից՝ տարաբազմանիստ միացությունների լաբորատորիայի վարիչ[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են ամինաթթուների, պեպտիդների, ադամանտանների և տարաբազմանիստ այլ միացությունների ածանցյալների սինթեզին։ Հայտնաբերել է տարաբազմանիստ միացությունների ստացման նոր ուղիներ։ Մշակել է մատչելի հումքից տարաբազմանիստերի և դրանց օղակների ճեղքման արգասիքների ստացման եղանակներ[2]։ 14 գիտական աշխատությունների և 28 հայտնագործությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ցոլակ Եփրեմի Աղաջանյան(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|