Ցեյլոնյան մակակ
Ցեյլոնյան մակակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Macaca sinica Linnaeus, 1771 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ցեյլոնյան մակակ[1] (լատին․՝ Macaca sinica), կապիկների ընտանիքի ցածրակարգ, նեղքիթ կապիկների տեսակ։ Համարվում է Շրի Լանկա կղզու (հին անվանումը՝ Ցեյլոնի կղզի) էնդեմիկ կենդանատեսակ[2]։
Համարվում է մակակների ցեղին պատկանող ամենափոքր կենդանատեսակը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեյլոնյան մակակները փոքրիկ չափերի պրիմատներ են, որոնք տարածված են միայն Ցեյլոն կղզում։ Կապիկների մարմնի երկարությունը կազմում է 40-ից 55 սմ, իսկ քաշը՝ 8,4 կգ։
Մաշկը ունի գորշ գունավորում, սակայն տեղ-տեղ նկատվում են սպիտակ հատվածներ։ Հնգամատյա ձեռքերը և ձեռքերի ափերը սև են։
Պոչը բավականին երկար է։ Պոչի երկարությունը գրեթե հավասար է մարմնի ամբողջ երկարությանը։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեյլոնյան մակակները ցերեկային կենսակերպ վարող կենդանիներ են։ Տարածված են ինչպես անձրառատ ջունգլիներում, այնպես էլ լեռնային անտառներում՝ ծովի մակարդակից մինչև 2 200 մետր բարձրության վրա։
Առավոտյան ժամերին հիմնականում անցկացնում են գետնին։ Գիշերային ժամերին վերադառնում են ծառերի վրա՝ գիշերելու նպատակով։
Ապրում են հիմնականում խմբերով։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է 30-ից 40 առանձնյակներից, որոնց մեջ էգերը ավելի քան երկու անգամ գերակշռում են արուներին։
Հաճախ նույն խմբի կենդանիները բազմանում են այլ խմբի կապիկների հետ։
Կյանքի առավելագույն տևողությունը կազմում է 20 տարի։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չհաշված այն հանգամանքը, որ այս կապիկները ուտում են փոքրիկ միջատներ, կարելի է նշել, որ վերջիններս հիմնականում բուսակեր են։
Ցեյլոնյան մակակների համար հիմնական սնունդ են հանդիսանում մրգերը, սերմերը, միջատները և բույսերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեյլոնյան մակակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեյլոնյան մակակ» հոդվածին։ |
|