Ցանկությունների ժամանակը
Ցանկությունների ժամանակը ռուս.՝ Время желаний | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Վերա Ալենտովա և Անատոլի Պապանով[1] |
Օպերատոր | Նիկոլայ Օլոնովսկի |
Երաժշտություն | Aleksandr Belyayev? |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 103 րոպե |
«Ցանկությունների ժամանակը» (ռուս.՝ «Время желаний»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ»[2] կինոստուդիայում 1984 թվականին, կինոռեժիսոր Յուլի Ռայզմանի վերջին աշխատանքն է[3][4]։
1986 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում 1980-ական թվականներին։ Սվետլանա Վասիլևնան (Վերա Ալենտովա) երիտասարդ, եռանդուն կին է, որը հաճախ է փոխում աշխատանքը, սովոր է հասնել այն նպատակներին, որոնք ինքն է դրել իր կյանքում։ Նրա հերթական ցանկությունն է՝ ամուսնանալ «ստեղծագործ, մտավորական» մարդու հետ (նրա նախկին կենակիցը ամուսնացած, կոպիտ, անդաստիարակ մարդ էր, որը Սվետլանայից փող էր կորզում)։ Երկար փնտրտուքներից հետո նա ընտրում է ոչ երիտասարդ, բայց դաստիարակված, մտավորական պաշտոնյա Վլադիմիր Դմիտրիևիչ Լոբանովին (Անատոլի Պապանով)։ Երկուսի կյանքն էլ դառնում է հանգիստ ու երջանիկ։
Սակայն Սվետլանան անմիջապես սկսում է տնօրինել Վլադիմիր Դմիտրիևիչի ճակատագիրն ու կարիերան, մինչդեռ նա պարզապես ցանկանում էր ընտանեկան խաղաղ երջանկություն իր սիրելի կնոջ հետ։ Օգտագործելով նոր կապերը՝ Սվետլանան պատրաստվում է շահավետ փոխանակել բնակարանը, վաճառել ամառանոցը, որդուն՝ Վլադիմիր Դմիտրիևիչին, տեղավորել հեղինակավոր աշխատանքի արտերկրում, ձգտում է պաշտոնի բարձրացման Վլադիմիր Դմիտրիևիչի համար (հակառակ նրա ցանկության), բայց ավելի պատասխանատու (դատելով նրա անձնական մեքենայի տեսքից ) աշխատանքի տեղում Վլադիմիր Դմիտրիևիչն ավելի շատ սթրեսներ է տանում և մահանում է սրտի պատռումից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վերա Ալենտովա | [5] | Սվետլանա Վասիլևնա
Անատոլի Պապանով | Վլադիմիր Դմիտրիևիչ Լոբանով |
Տատյանա Եգորովա | Սվետլանայի ընկերուհին | Միլա
Վլադիսլավ Ստրժելչիկ | կոմպոզիտոր Նիոկլայ Նիկոլաևիչ |
Ալեքսեյ Միխայլով | Սվետլանայի նախկին կենակիցը | Վալենտին
Վլադիմիր Անտոնիկ | Վլադիմիր Դմիտրիևիչի որդին | Դիմա
Ստանիսլավ Ժիտարև | բժիշկ Լյոշա Երեմեևա |
Լյուդմիլա Ստոյանովա | Սվետլանայի ընկերուհին | Լիդիա
Էդուարդ Իզոտով | Լոբանովի պետը | Օլեգ Իվանովիչ
Բորիս Իվանով | Լոբանովի վաղեմի ընկերը | Անդրեյ Սերգեևիչ
Զոյա Ստեպանովա | Անդրեյ Սերգեևիչի կինը |
Վադիմ Գրաչյով | փոխանակող |
Սերգեյ Գոլովանով | ծեր փոխանակող |
Վալենտինա Ուշակովա | բնակարանի տիրուհի |
Եվգենի Մարկով | հյուր հարսանիքում |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև[6]
- Օպերատոր՝ Նիկոլայ Օլոնովսկի
- Բեմադրող նկարիչ՝ Տատյանա Լապշինա
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Բելյաև
Նկարահանումների պատմությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր դերի համար փորձերի են մասնակցել Ալլա Դեմիդովան, Սվետլանա Տոման, Լյուդմիլա Սավելևան։
- Գլխավոր դերում ի սկզբանե հաստատվել է Վլադիսլավ Ստրժելչիկը։ Բացի այդ, փորձերի մասնակցել են Գեորգի Ժժենովը, Յուրի Յակովլևը և Արմեն Ջիգարխանյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Ցանկությունների ժամանակը» Արխիվացված 2019-08-20 Wayback Machine «Մոսֆիլմի» կայքում
- ↑ «Ցանկությունների ժամանակը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Юлий Райзман. Портрет режиссёра
- ↑ Вера Алентова. Москва слезам не верит...
- ↑ «Трагически погиб Анатолий Гребнев». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցանկությունների ժամանակը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|