Րաֆֆի Քասաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Քասաբյան
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Րաֆֆի Քասաբյան (անգլ.՝ Raffi Qasabian), ավստրալահայ անոթային վիրաբույժ, Նոր Հարավային Ուելսի Ավստրալասիական թագավորական քոլեջի տարածաշրջանային կոմիտեի քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական կրթությունը Րաֆֆի Քասաբյանը ստացել է Ավստրալիայում և անոթային ու էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտում լրացուցիչ փորձ է ձեռք բերել 2007 թվականին Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում ստաժավորում անցնելու ընթացքում[1]։ Նա աշխատում է Արքայազն Ալֆրեդի թագավորական հիվանդանոցում[2]։ Նաև Սիդնեյի համալսարանի Կենտրոնական կլինիկական դպրոցի վիրաբուժական դասընթացի համակարգողն է։

Բարեգործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Րաֆֆի Քասաբյանը հայ փախստականների թոռ է և առաջին սերնդի ավստրալիացի։ Իր հայկական ժառանգությամբ առաջնորդվելով[3]՝ Րաֆֆին պարբերաբար այցելում է Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոն՝ Հայաստանում անոթային վիրաբուժական օգնությունը զարգացնելու համար տրամադրելով բարեգործական ծառայություններ։ Առաջին անգամ նա Հայաստան է այցելել 2004 թվականին, երբ դեռ անոթային վիրաբուժության պրակտիկա էր անցնում։ 2009 թվականին, հաստատվելով որպես կլինիկական բժիշկ Սիդնեյում, բժիշկ Րաֆֆի Քասաբյանը սկսեց այցելել Հայաստան տարեկան երկու անգամ՝ Սիդնեյի հայրենակից Լինետ Շահինյանի աջակցությամբ[2][4]։

Ըստ բժիշկ Քասաբյանի՝ հաճախակի այցելությունները հայրենիք իրեն օգնում են վերգտնել իր արմատներն ու միանալ իր հայրենակիցներին։ Դրանից նա մեծ բերկրանք է ապրում։ Քասաբյանի երազանքն է անոթային վիրաբուժության դպրոց հիմնելը և այնտեղ սովորելու համար բժիշկներին Ավստրալիա հրավիրելը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Raffi a Qasabian». www.sydneyendovascular.com.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ավստրալիայի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանի առաքելությունը Հայաստանում մարդկային կյանքեր փրկելն է». 168.am. 168 ժամ. Մարտ 24 2015.
  3. «RACS» (PDF). Surgeons.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  4. «Ավստրալիայի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը Երեւանում վիրահատություններ կկատարի». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]