Տրովադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրովադա (հուն․ Τρωάς), հնագույն մարզ Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում (ժամանակակից Թուրքիայի տարածքում)։ Տրովադայի դաշտերի բարեբերությունը նպաստել է այստեղ բնակվող ցեղերի բարձր զարգացմանը։ Մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում նրանց ստեղծած Տրոյա թագավորությունը մ․ թ․ ա․ մոտ 1260 թվականին վերացել է Տրոյական պատերազմի հետևանքով։ Մ․ թ․ ա․ 7-րդ դարում Տրովադա երկիրը նվաճել են լիդիացիները, մ․ թ․ ա․ 6-րդ դարի կեսին պարսիկները, մ․ թ․ ա․ 334 թվականին՝ Ալեքսանդր Մակեդոնացին։ Մ․ թ․ ա․ 3-2-րդ դարերում Տրովադան մտել է Պերգամոնի թագավորության կազմի, մ․ թ․ ա․ 133 թվականից մինչև մ․ թ․ ա.՝ Հռոմեական Ասիա պրովինցիայի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։