Jump to content

Տրդատ Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրդատ Լիսիցյան
Ծնվել է1860
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1885
Մասնագիտություննկարիչ
 Trdat Lisitsyan Վիքիպահեստում

Տրդատ Լիսիցյան (1860, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1885), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կրթությունն ստացել է Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայում, որտեղ սովորել է 1880-ականների սկզբին։ 1884 թվականին Պետրոս Ադամյանի պետերբուրգյան հյուրախաղերի օրերին ծանոթացել է մեծ դերասանի հետ և պատրաստել նրա յուղաներկ դիմանկարը։ Մտերմական կապերով կապված է եղել նաև նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ։ Մահացել է երիտասարդ հասակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., 1981, էջ 32։