Տրանզիստորային գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանզիստորային գեներատորը տրանզիստոր պարունակող էլեկտրոնային սարք է, որը հաստատուն կամ փոփոխական հոսանքի աղբյուրի էներգիան փոխակերպում է բարձր հաճախականության էլեկտրամագնիսական տատանումների էներգիայի։ Կառուցվածքով և աշխատանքի սկզբունքով չի տարբերվում լամպային գեներատորից, միայն որպես ակտիվ տարր այստեղ էլեկտրոնային լամպի փոխարեն օգտագործվում է տրանզիստոր։ Տրանզիստորային գեներատորի օ․գ․գ–ն ավելի բարձր է, քան լամպային գեներատորինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 79