Լամպային գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզագույն լամպային գեներատորի սխեման

Լամպային գեներատոր, էլեկտրոնային լամպ պարունակող սարք, որը հաստատուն հոսանքի աղբյուրի էներգիան փոխակերպում է բարձրահաճախային տատանումների էներգիայի։ Եթե փոխակերպումն իրագործվում է արտաքին կառավարմամբ, գեներատորը կոչվում է պարամետրական, հակառակ դեպքում՝ ինքնագեներատոր։ Տարբերում են

  • սինուսոիդային
  • ոչ սինուսոիդային տատանումների լամպային գեներատորներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինուսոիդային տատանումների պարզագույն լամպային գեներատորը կազմված է տրիոդից և տատանողական կոնտուրից։ Տատանումների էներգիայի լրացումն իրագործվում է լամպի և հետադարձ կապի (փոխինդուկցիան լամպային ցանցերի և նրա կոճերի միջև) միջոցով։ Կոնտուրի փոփոխական հոսանքները մակածում են համապատասխան նշանի լարում տրիոդի ցանցի վրա, որը կառավարում է անոդային հոսանքը՝ ապահովելով անոդային (Սա) մարտկոցի էներգիայի բաժինների ներմուծումը կոնտուր։

Հետադարձ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադարձ կապը կարող է ապահովվել նաև ունակության կամ ավտոտրանսֆորմատորի միջոցով։ Սինուսոիդային տատանումների RC լամպային գեներատոր տատանողական կոնտուր չունի, հետադարձ կապի շղթան պարունակում է մի տեսակի ռեակտիվություն (սովորաբար C) և ակտիվ տարրեր, այնպես, որ փուլերը հավասարակշռվում են միայն մի որոշակի հաճախականության համար։

Տատանումների ձևն այնքան ավելի հեռու է սինուսոիդայինից, որքան հաճախականությունների ավելի լայն տիրույթում են հավասարակշռվում են փուլերը։ Լամպային գեներատոր կարող է գրգռել հարյուրավոր կվա հզորության տատանումներ, սակայն նրա օգտակար գործողության գործակիցը չի անցնում 75%-ից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեչաքսացիոն տատանումներ
  • Տրանզիստորային գեներատոր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бонч-Бруевич А.М., Радиоэлектроника в экспериментальной физике, М., 1966, Ռ. Ղազարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 480