Տվրդոշ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տվրդոշ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և winery?
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՏրեբինյե
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմEparchy of Zahumlje and Herzegovina?
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան
Հիմնադրված15-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Tvrdoš Monastery Վիքիպահեստում

Տվրդոշ վանք (սերբ.՝ Манастир Тврдош), ի պատիվ Սուրբ Աստվածամոր վերափոխման, Սերբ ուղղափառ եկեղեցու վանք Սերբական Հանրապետության Տրեբինե համայնքում։ Տեղակայված է քարափի վրա, Տվրդոշ գյուղում, Տրեբիշնիցա գետի աջ ափին, Տրեբինե քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Տվրդոշ վանքը հայտնի է նրանով, որ այստեղ կուսակրոնություն է ընդունել սերբ նշանավոր ուղղափառ ճգնավոր Վասիլի Օստրոժսկին։

Վանքը նաև լայնորեն հայտնի է որպես խաղողագործության կենտրոն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդություն գոյություն ունի, ըստ որի վանքը կառուցել են Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը և նրա մայրը` Հեղինեն, 4-րդ դարում։ 13-րդ դարի վերջում կամ 14-րդ դարի սկզբում Տվրդոշը վերականգնվել է սերբ արքա Ստեփան Ուրոշ 2-րդ Միլուտինը[1]։

1509 թվականին վանքը վերանորոգվել է միտրոպոլիտ Վիսարիոն Առաջինի կողմից։ Գրեթե 200 տարի Տվրդոշը եղել է Տրեբինայի թեմի կենտրոնը։ 1667 թվականին վանքը մեծապես տուժել է երկրաշարժից, սակայն վերականգնվել է միտրոպոլիտ Վասիլի Օստրոժսկու կողմից[1]։ 1694 թվականին Թուրքական մեծ պատերազմի ժամանակ վենետիկցիները պայթեցրել են վանքը[2]։

1928 թվականին Ամերիկայում հարստացած տեբինացի Նիկոլայ Ռունեվացը միջոցներ է տրամադրել վանքի վերականգման համար։ 1955 թվականից սկսած` ինտենսիվ վերականգնում է սկսվել[1]։

1992 թվականին Մոստարում Սուրբ Երրորդության տաճարի ավերումից հետո Տվրդոշ է տեղափոխվել Զախումի-Հերցեգովինյան եպիսկոպոսի ամբիոնը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Manastir Tvrdoš» (սերբերեն). Manastiri u Srbiji. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Манастир Тврдош» (սերբերեն). Епархија ЗХиП. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Еп. Атанасије» (սերբերեն). Епархија ЗХиП. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Споменица Епархије захумско-херцеговачке 1918—1928, Издање епархијске управе, Ниш, Штампарија «Св. цар Константин», 1928, стр. 71 чланак: Обнављање манастира Тврдоша.
  • Српска православна црква 1920—1970 Споменица, Издање Светог архијерејског синода, Београд, 1971, стр. 76.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տվրդոշ վանք» հոդվածին։