Տու-134-ի ավիավթար Կույբիշևում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տու-134-ի ավիավթար Կույբիշևում
Aeroflot Tu-134A CCCP-65862 LFSB 1975-12-28.png
Տու-134A. վթարվածին նույնական ինքնաթիռ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհոկտեմբերի 20, 1986
Բնութագրումբախում վայրէջքուղուն մեծ արագությամբ
Պատճառթռիչքների անվտանգության կանոնների հանցավոր անտեսում
ՎայրԿուրումոչ, ,
Թռիչքի վայր«Կոլցովո» (Սվերդլովսկ)
Վերջնական կետԳրոզնի
Զոհվածներ70
Aviation Safety Network ID19861020-1
Օդանավ
ՄոդելՏու-134A
ԱվիաընկերությունԱերոֆլոտ
Կողային համարСССР-65766
Արտադրման թվական1979
Ուղևորներ85
Անձնակազմ8
Կենդանի մնացած23

Տու-134-ի ավիավթար Կույբիշևում, «Աերոֆլոտ» ավիաընկերության (ԽՍՀՄ) «Կոլցովո» (Սվերդլովսկ) - Գրոզնի չվերթի Տու-134A ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 1986 թվականի հոկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 15-ն անց 58 րոպեին՝ Կույբիշև քաղաքի «Կուրումոչ» օդանավակայանում միջանկյալ վայրէջքի ժամանակ։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել շատ մեծ արագությամբ և երկայնաճոճումով։ Վայրէջքուղուն հարվածելիս կոտրվել է ամրաշրջանակը (շասսի), և ինքնաթիռը «փորի վրա» իներցիայով սահել է մոտ 300 մ, որից հետո շրջվել է աջ թևի կողմով և կանգնել ամրաշրջանակը դեպի վեր։ Հարվածից ինքնաթիռի ֆյուզելաժը բաժանվել է երկու մասի, քանդված բաքերից թափված վառելիքից հրդեհ է բռնկվել։ 93 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ են մնացել միայն 23-ը (ընդամենը զոհվել է 70 մարդ)։

Աղետի հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիավթարի պատճառ է հանդիսացել թռիչքների անվտանգության կանոնների հանցավոր անտեսումը։ Օդանավի հրամանատար Ալեքսանդր Կլյուևը անձնակազմի անդամների հետ գրազ է եկել, որ կարող է «կույր»՝ միայն սարքերի ցուցմունքների հիման վրա, վայրէջք կատարել։ Իջեցնելով օդաչուական խցիկի ձախ կողմի լուսամուտի մետաղական վարագույրը՝ նա սկսել է վայրէջքը։ Կատարված սխալ հաշվարկի պատճառով ինքնաթիռը վայրէջքուղուն մոտեցել է չափազանց մեծ ուղղահայաց և հորիզոնական արագություններով։ Գետնին հասնելուց մեկ վայրկյան առաջ Կլյուևը հրամայել է բացել մետաղական վարագույրը, սակայն ինժեները չի հասցրել կատարել հրամանը։ Ուժգին (4,8 g) հարվածից կոտրվել է ինքնաթիռի ամրաշրջանակը (շասսին), ինքնաթիռը «փորի» վրա մոտ 300 մետր սահել է վայրէջքուղով, դուրս եկել հողի վրա, շրջվել, կիսվել և այրվել։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատար Ալեքսանդր Կլյուևը փրկվել է, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն գործը վերանայելուց հետո ժամկետը կրճատվել է՝ դառնալով 6 տարի։ Որոշ տվյալներով՝ ազատվելուց հետո նա մինչև 1994 թվականն ապրել է Մեխզավոդ գյուղում, այնուհետև տեղափոխվել է Ուլյանովսկի մարզ։

Երկրորդ օդաչու Եվգենի Ժիրնովը, որի աշխատատեղի առջևի լուսամուտը ծածկած չի եղել, և նա ամեն ինչ տեսնել է, երկրորդ շրջան կատարելու համար ոչինչ չի ձեռնարկել։ Սակայն վթարից հետո նա օգնել է ողջ մնացածներին դուրս գալու այրվող օդանավից։ Երկրորդ օդաչուն սրտի կաթվածից երեք օր անց մահացել է հիվանդանոցում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]