Տու-124 օդանավի վայրէջքը Նևայի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տու-124 օդանավի վայրէջքը Նևայի վրա
Ընդհանուր տեղեկություններ
ՏեսակՎթարային վայրէջք (ջրէջք)
Թվականօգոստոսի 21, 1963
ՎայրՍանկտ Պետերբուրգ, ,
Չվերթ366
Թռիչքի վայրՏալլինի օդակայան և Տալլին
Վերջնական կետՎնուկովո և Մոսկվա
Զոհվածներ0 մարդ
Aviation Safety Network ID19630821-2
Օդանավ
ԱվիաընկերությունԱերոֆլոտ
Կողային համարСССР-45021
Կենդանի մնացած52

Տու-124-ի վայրէջքը Նևայի վրա, ավիացիոն միջադեպ, որը տեղի է ունեցել 1963 թվականի օգոստոսի 21-ին Լենինգրադի երկնքում։ Հանգամանքների բերումով մարդատար Տու-124 ինքնաթիռը վայրէջք կատարեց Նևայի վրա։

Ընդհանուր առմամբ հայտնի են մարդատար ինքնաթիռների՝ ջրի վրա հարկադրված վայրէջք կատարած 21 դեպք, որից 10-ի ժամանակ ոչ մի զոհ չի եղել; այս դեպքը այն յոթից մեկն է, որի արդյունքում մարդկային զոհեր չեն գրանցվել (մնացած երեքի դեպքում ինքնաթիռից տարհանման ընթացքում եղել են խեղդվածներ)[1]։

Իրադարձությունների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի օգոստոսի 21-ին «Աերոֆլոտ» ընկերության նոր մարդատար Տու-124 ինքնաթիռը կատարում էր կանոնավոր չվերթ Տալլին-Մոսկվա երթուղով։ Օդանավի հրամանատարը Վիկտոր Յակովլևիչ Մոստովոյն էր։ Ինքնաթիռը թռել էր Յուլեմիսթե օդանավակայանից 08:55-ին[2] և ուղևորվում էր դեպի «Վունկովո» օդանավակայան։

Թռիչքից որոշ ժամանակ անց, անձնակազմը հայտնաբերում է, որ շասսիի առաջնային հենարանը անշարժացել է հակառակ դիրքում։ Տալլինի օդանավակայանում վայրէջք կատարելը մառախուղի պատճառով անհնար էր, և դիսպեչերները որոշեցին ինքնաթիռին դեպի Մոսկվա չուղղորդել, այլ այն իջեցնել մոտակա «Պուլկովո» Լենինգրադի օդանավակայանում[3] (այն ժամանակ այն «Շոսսեյնայա» էր կոչվում[4][5]): Օդաչուն հետևեց խորհրդին և ուղևորվեց նշանակված վայրը ցածր բարձրության վրա[2]։ «Շոսսեյնեյայում» ինքնաթիռին պատրաստ սպասում էին արտակարգ իրավիճակների ծառայությունը. գրունտային գոտում, որտեղ ինքնաթիռը պետք էր վայրէջք կատարեր, հրդեհային տեխնիկա և շտապ օգնության մեքենաներ էին կանգնեցվել։

11:00-ին ինքնաթիռը հասավ քաղաք և սկսեց թռչել քաղաքի վրայով մոտավորապես 500 մետր բարձրության վրա[6]՝ քչացնելով վառելիքը[2], որպեսզի նվազի վայրէջքի ժամանակ հնարավոր հրդեհի առաջացումը և ուժգնությունը։ Ցածր բարձրությունն ընտրված էր հնարավոր դեկոմպրեսիայից խուսափելու նպատակով, ինչպես նաև վառելիքի արագ մշակման համար[7]։ Այդ ժամանակ անձնակազմն էլ ամեն կերպ փորձում էր ձողի օգնությամբ բացված անցքից բացել շասսին[8].

12:10 ութերորդ շրջանում օդանավակայանից 21 կմ հեռու, երբ, ըստ վառելիքաչափի ցուցանիշների՝ վառեիքը դեռ 750 լիտր կար (մեկ այլ տվյալներով 2.5 տոննա)[9][10]), բավականին քանակ է, որպեսզի հասնի «Պուլկովո», ձախ շարժիչը դադարեց աշխատել[2][3]։ Որոշ ժամանակ անց դադարեց աշխատել նաև երկրորդ շարժիչը։ Այսպիսով, օդանավը սկսեց ցած իջնել քաղաքի կենտրոնի վրա։ Անձնակազմին ոչինչ չէր մնում անել, քան օդանավը իջեցնել Նևայի վրա։ Հրամանատարը ղեկը հանձնեց երկրորդ օդաչու Վասիլի Գրիգերևիչ Չեչենևին, ով նախկինում ծառայել էր ծովային ավիացիայում և ջրի վրա իջեցնելու փորձառություն ուներ։ Երկրորդ օդաչու Չեչենևը ջրէջքից առաջ ճիշտ կողմնորոշվում է և այնպես է անում, որ օդանավը ոչ սուզվեց ջրի մեջ, ոչ ֆյուզելյաժի պոչային հատվածի հիդրոհարվածի ենթարկվեց։

Ինքնաթիռը, իջնելով, անցավ 6 համարի տան վրայով Մալոհթինյան պողոտայում, ապա Ալեքսանդր Նևսկու կամրջի վրայոմ մոտ 4 մետր բարձրությամբ և ջրէջք կատարեց Ֆինլանդիական երկաթգծի կամրջի շրջանում։ Վայրէջքը կատարվեց Ալեքսանդր Նևսկու և երկաթգծի կամուջների արանքում։ Գետի այդ հատվածի լայնությունը մոտավորապես 400 մետր է[3]։ Բուքսիրային ճոպանի ամրացման համար ինքնաթիռի քթային հատվածի ապակին ջարդեցին[7]։ Ուղևորները տարհանվեցին և ուղարկվեցին Մոսկվա։

Ավելի ուշ հատուկ շոգենավը ինքնաթիռի ջուրը հեռացրեց։ Սակայն, ջուրը ճեղքվածքներից մեծ արագությմաբ էր լցվում ինքնաթիռի մեջ, ինչի արդյունքում, առավոտյան Տու-124-ը խորտակվեց։ Հաջորդ օրը հատուկ սարքավորումներով ինքնաթիռը հանեցին ջրից և տեղադրեցին այժմյան «Լենեկսո» համալիրում։ Ավելի ուշ որոշում ընդունվեց այն կրկնօրինակել և արդյունքում ինքնաթիռը վերականգնվեց[11]։ 1970 թվականին ինքնաթիռը օգտագործվեց[12]։

Հետագա իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ. բորտմեխանիկ Վ. Սմիրնով, ղեկապետ Վ. Ցարյով, բորտռադիո Ի. Բերեմին, օդանավի հրամանատար Վ. Մոստովոյ և երկրորդ օդաչու Վ. Չեչենեվ
Ձախից աջ. բորտմեխանիկ Վ. Սմիրնով, ղեկապետ Վ. Ցարյով, բորտռադիո Ի. Բերեմին, օդանավի հրամանատար Վ. Մոստովոյ և երկրորդ օդաչու Վ. Չեչենեվ

Իսկզբանե հանձնաժողովը, հետաքննելով հանգամանքները, հայտարարեց անձնակազմին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը։ Սակայն ավելի ուշ ընդունվեց օդաչուներին չպատժելու որոշումը։ Օդանավի հրամանատար Վիկտոր Մոստովոյի այրին, պատասխանելով «Իզվեստիյա»-ի թղթակցի հարցերին, ասեց, որ իր ամուսինն ու նրա գործընկերները ներկայացվել են պարգևատրման (Կարմիր աստղ շքանշան), բայց դրա մասին հրամանն այդպես էլ չի ստորագրվել[13]։ Ըստ «Աերոֆլոտ»-ի ղեկավարության կարգադրության՝ անձնակազմի հրամանատար Վ. Մոստովոյն ու ղեկապետ Վ. Ցարյովը ստացան երկսենյականոց բնակարաններ[10]։ Ըստ մի քանի տեղեկությունների՝ Մոստովոյը քաղաքացիական ավիացիայի ակադեմիայում անհաջող ուսումից հետո գնացել է Կրասնոդարի ավիաջոկատ։

Մինչև 1978 թվականը Վ. Մոստովոյն աշխատել է 200-մ ավիաջոկատում, հետո մինչև 1988 թվականը աշխատել է «Վունկովո» օդանավակայանում՝ որպես հերափոխի պետ, այդ պաշտոնից էլ նա ինֆարկտ ստանալուց հետո անցել է թոշակի։ 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ 1997 թվականին Քիրյաթ-Գաթում նա մահացավ[10]։ Իր կյանքի վերջին տարիներին նա գործարանում բանվոր է եղել։ Երկրորդ օդաչու Վասիլի Չեչենյովը բարեհաջող վայրէջքից հետո դարձավ օդանավի հրամանատար, իսկ հետագայում նաև օդաչու-հրահանգիչ։ Մահացել է 2002 թվականին։

35 տարի անց այդ իրադարձությունների մասնակիցները ռուսական հեռուստատեսությունում մասնակցեցին հեռուստատեսային «Ինչպես դա եղավ» հաղորդաշարին, և երկրորդ օդաչու Վասիլի Չեչենյովը պատահմամբ ասեց, որ քաղաքի վրա պտույտներ կատարելու ժամանակ շասիի վերոնորգմամբ անձնակազմի «տարվածությունը» հանգեցրեց այն բանի, որ բաց թողնվեց այն պահը, երբ վառելիքը դեռ կհերիքեր մինչև օդանավը[14]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոստովոյ Վիտկոր Յակովլևիչ, 30 տարի (մահացել 1997 թվականին) - Օդանավի հրամանատար
  • Չեչենեվ Վասիլի Գրիգորևիչ (մահացել է 2002 թվականին) - երկրորդ օդաչու
  • Ցարյով Վիկտոր - Ղեկապետ
  • Բերեմին Իվան - Օդանավի ռադիոհաղորդող
  • Սմիրնով Վ. - Բորտմեխանիկ
  • Ալեքսանդրովա Ալեքսանդր - Բորտուղեկցորդ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ-Պետերբուրգի միրտոպոլիտի կայքի համաձայն ապագա հայրապետ Ալեքսեյ II-ը Տու-124 օդանավի՝ ջրի վրա վթարային վայրէջքից հետո գտնվել է նավակողի վրա[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Survival rates of passenger airplane water ditchings(անգլ.); без жертв: 16 April 1952, 16 October 1956, 22 October 1962, 21 August 1963, 2 June 1976, 15 January 2009, 6 June 2011; с жертвами, но только уже после успешной посадки и эвакуации: 19 June 1954, 2 April 1956, 23 September 1962.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ASN Aircraft accident description Tupolev 124 CCCP-45021 - Neva River». Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 18 февраля 2008-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Авария Ту-124 Московского ТУ ГА в Ленинграде. Приводнение на Неву. (борт CCCP-45021), 21 августа 1963 года». Авиационные происшествия, инциденты и авиакатастрофы в СССР и России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 18 февраля 2008-ին.
  4. «История аэропорта Пулково». Официальный сайт аэропорта «Пулково». Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  5. Денис Данилов (25.04.2016). «От «Шоссейной» до «Пулково». Как развивался аэропорт Петербурга». Аргументы и факты. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  6. До этого происшествия самолётам разрешали летать над Ленинградом на высоте около 400 метров, но после него предписали облетать за городской чертой.
  7. 7,0 7,1 Prepare to Ditch // FLIGHT International, 16 августа 1964 года
  8. Фёдоров, Владимир. «Самолет на Неве: новые подробности». «Петровский курьер» № 41 (211) от 2 ноября 1998 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 18 февраля 2008-ին.
  9. Саид Бицоев. Засекреченный подвиг, «Новые Известия», 22 октября 1998 года
  10. 10,0 10,1 10,2 Саид Бицоев, «14 секунд и вся жизнь», Новые Известия, 11 ноября 1998 года
  11. «ТУ-124, используемые как учебные пособия». Сайт авиационной истории. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «Информация о бортовом № CCCP-45021». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. Владимир Перекрест, "Вдова лётчика-аса Жанна Мостовая: «Да нет, ордена мужу за посадку на Неву не дали!» // Известия.ру. — 30 января 2009 года
  14. Александр Андрюхин, «Плывут самолёты — салют Мостовому!», Կոմսոմոլսկայա պրավդա, 16 апреля 2009 года
  15. Чудо спасения будущего Патриарха Алексия II произошло в 1963 году при авиакатастрофе в Ленинграде

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]