Տուպինիկինս էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուպինիկինս էկոլոգիական կայան
Estação Ecológica dos Tupiniquins
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել է1986
Մակերես1728 հեկտար, 80 հեկտար և 1648 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Տուպինիկինս էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Տուպինիկինս էկոլոգիական կայան

Տուպինիկինս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica dos Tupiniquins), ափամերձ ծովային էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի ափին։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուպինիկինս էկոլոգիական կայանը 1728 հա ափամերձ ծովային տարածք է, որը ստեղծվել է 1986 թվականի հուլիսի 21-ին։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Տեղակայված է Սան Պաուլու նահանգի Կանանեյա, Իտանյաեն ու Պերուիբի մունիցիպալիտետներում[1]։ Միավորումը ներառում է հետևյալ կղզիները և կղզյակները[2].

Վայրերը Սան Պաուլուում

Island/Islet Coordinates
ա) Իլյա Քեյմադա Պեկենա 24°22′32″ հվ. լ. 46°48′23″ ամ. ե.HGЯO
բ) Իլյոտա դաս Գայվոտաս 24°22′29″ հվ. լ. 46°48′14″ ամ. ե.HGЯO
գ) Իլյա դե Պերուիբե 24°21′42″ հվ. լ. 46°58′49″ ամ. ե.HGЯO
դ) Իլյա դու Կամբրիու 25°09′54″ հվ. լ. 47°54′41″ ամ. ե.HGЯO
ե) Իլյա դու Կաստիլու 25°16′25″ հվ. լ. 47°57′17″ ամ. ե.HGЯO

Պահպանություն և շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո։ Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել հետազոտություններին[1]։ Տարեկան տեղումների միջին քանակը 2248 մմ է, իսկ միջին ջերմաստիճանը 21 °C է։ Բուսականությունը Ատլանտյան անտառ բիոմից է՝ աղի ճահճուտներին, ավազոտ լեռնաշղթաներին, հարթավայրերին և մայրցամաքային լողափերին բնորոշ բույսեր։ Չվող թռչուններից են՝ ծովածիծառը (thalasseus maximus), հարավամերիկյան ջրածիծառը (sterna hirundinacea) և սապսանը (falco peregrinus)[1]։ Պահպանման միավորումը Լագամար Մոզաիկի մի մասն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 [1]
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]