Jump to content

Տուկ-Տուկը և նրա ընկեր Բզեզը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուկ-Տուկը և նրա ընկեր Բզեզը
ուկրաիներեն՝ Тук-тук і Жук
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ԺանրԳեղարվեստական ֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Լևանդովսկի[1], Yevhen Horbach?[1][2], Semen Huyetsky?[1] և D. Babayev?[2]
ՍցենարիստOles Donchenko?[2]
Բեմադրող նկարիչD. Babayev?[2] և Yevhen Horbach?[2]
ԵրաժշտությունOleksandr Znosko-Borovsky?[2]
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունUkrainfilm?[2]
Թվական1935

«Տուկ-Տուկը և նրա ընկեր Բզեզը» (ռուս.՝ «Тук-тук и его приятель Жук», այլ անվանումը՝ «Տուկ-Տուկ»), խորհրդային սատիրական մուլտֆիլմ։ «Ուկրաինֆիլմ» ստուդիայի գեղարվեստական մուլտիպլիկացիոն բաժնի (կազմավորվել է 1934 թվականին) կողմից ստեղծված երկու նկարած մուլտֆիլմներից մեկը[3][4]։

Ֆիլմի ստեղծման աշխատանքերն սկսվել են 1928 թվականին ուկրաինական անիմացիայի հիմնադիրներից մեկի՝ Վյաչեսլավ Լևանդովսկու Կիևի կինոստուդիայում։ «Տուկ-Տուկը և նրա ընկեր Բզեզը» մուլտֆիլմը պետք է դառնար նրա հնչյունային առաջին մուլտֆիլմը (հնչյունային առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Վիլլի շոգեքարշը», որը նկարահանվել է Ուոլթ Դիսնեյի կողմից, պրեմիերան տեղի է ունեցել 1928 թվականին[5] Ֆիլմը Վ․ Լևանդովսկու աշակերտների կողմից վերանկարահանվել է միայն 30-ական թվականներին[6]։

Ուկրաինական պահպանված ամենահին մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկն է։ Ներառված է Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնի ռեստավրացիայի ծրագրում[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը Տուկ-տուկ մականունով տղայի և նրա շուն Բզեզի արկածների մասին է։ Այլաբանություն է ճապոնական միլիտարիստների դեմ պայքարի թեմայով։

Ստեղծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Դ․ Բաբաև,

Եվգենի Գորբաչ

Սցենարիստ Օլես Դոնչենկո
Բեմադրող նկարիչ Եվգենի Գորբաչ, Դ․ Բաբաև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Սերգեյ Կոնոնչուկ, Ի․ Կլեբանով, Ս․ Կրյուկով
Կոմպոզիտոռ Ա․ Զնոսկո-Բորովսկի
Հնչյունային օպերատոր Ն․ Կոմարովա-Պրիտուլսկայա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 177. — ISBN 978-1-138-85452-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  3. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, 3d-master.org.
  4. «Национальная киностудия художественных фильмов им. Александра Довженко». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Ровно 85 лет назад был показан первый звуковой мультфильм», fakty.ua
  6. С. Гинзбург. «Рисованный и кукольный фильм» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine. М., 1957, на сайте «Энциклопедия отечественного кино».
  7. Национальный центр Александра Довженко. Отчёт о деятельности киноархива за 2013 год. Արխիվացված 2014-02-13 Wayback Machine, dovzhenkocentre.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]