Տուկումսի թանգարան
Տուկումսի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Տուկմուս |
| Վայր | Լատվիա |
| Կազմված է | Q72795344?, Q108327606?, Q72795275?, Q72793985?, Q72736747? և Q59504618? |
| Հասցե | Harmonijas iela 7, Tukums, Tukuma nov., LV-3101[1] |
| Հիմնադրվել է | դեկտեմբերի 30, 1935 և 1935[1] |
| Մակերես | 219 քառակուսի մետր, 267 քառակուսի մետր |
| Հավաքածուի չափս | 94 196[1] |
| 56°57′56.5″N 23°9′6.0″E / 56.965694°N 23.151667°E | |
| Կայք | tukumamuzejs.lv և tukumamuzejs.lv/lv |
![]() | |
![]() | |
Տուկումսի թանգարան (լատիշ․՝ Tukuma muzejs), արվեստի թանգարան Լատվիայի Տուկումս քաղաքում։ Հիմնադրվել է 1935 թվականի դեկտեմբերի 30-ին, դառնալով Ռիգայից դուրս նմանատիպ առաջին թանգարանը։ Տուկումսի թանգարանը յոթ մասնագիտացված թանգարանների միություն է, որն ունի ընդհանուր թեմատիկ ուղղվածություն և նպատակ ունի պահպանել, ուսումնասիրել և տարածել Կուրզեմեի հյուսիսարևելյան տարածաշրջանի պատմական ու մշակութային առանձնահատկությունները։ Թանգարանի յոթ մասնաճյուղերից հինգը գտնվում են Տուկումս քաղաքի սահմաններից դուրս[2][3]։
Տուկումսի թանգարանի գաղափարական ոգեշնչողը, հիմնադիրը և առաջին տնօրենն է եղել նկարիչ Լեոնիդ Արինշը (լատիշ․՝ Leonīds Āriņš):
Թանգարանի պահոցում է գտնվում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Լատվիայի արվեստի ստեղծագործությունների ամենաթանկարժեք հավաքածուներից մեկը։ Ընդհանուր առմամբ թանգարանի հավաքածուն ներառում է գրեթե 90 հազար արվեստի ստեղծագործություն, որից միայն տասներորդ մասն է ցուցադրվում[2][3]։ Ներկայումս Տուկումսի թանգարանը բաղկացած է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից[3]։
| Անվանում | Համառոտ նկարագիր | Հասցե | Կոորդինատներ |
|---|---|---|---|
| Արվեստի թանգարան (լատիշ․՝ Mākslas muzejs) |
Հիմնադրվել է 1935 թվականին։ Գտնվում է քաղաքի պատմական մասում՝ 1880 թվականին կառուցված շենքում։ Այնտեղ է գտնվում իր մեծությամբ Լատվիայի արվեստի գործերի երկրորդ հավաքածուն[4]։ | Tukums, Harmonijas iela 7 | 56°57′56″N 23°09′06″E / 56.9655426°N 23.1515730°E |
| Տուկումս քաղաքի «Պիլս տորնիս» պատմության թանգարան (լատիշ․՝ Tukuma pilsētas vēstures muzejs "Pils tornis") |
Հիմնադրվել է 1935 թվականին։ Տեղակայված է 1772 և 1778 թվականներին կառուցված շենքում, որը գտնվում է Լիվոնյան օրդենի ամրոցի հյուսիսարևելյան մասում[4]։ | Tukums, Brīvības laukums 19a | 56°57′53″N 23°09′20″E / 56.9646442°N 23.1555571°E |
| Պաստարինշա թանգարան (լատիշ․՝ Pastariņa muzejs) |
Հիմնադրվել է 1967 թվականին։ Գտնվում է Տուկումսի մարզի Զենտսկի շրջանի Ձիրցիեմս գյուղի Բիսնիեկի խուտորում[5]։ | Tukuma novads, Zentenes pagasts, Dzirciems, "Bisnieki" | 57°07′27″N 23°01′02″E / 57.1241531°N 23.0172803°E |
| Մանածագործական արվեստանոց (լատիշ․՝ Audēju darbnīca) |
Հիմնադրվել է 1988 թվականին[6]։ | Tukums, Tidaholmas iela 3 | 56°58′04″N 23°08′57″E / 56.9676823°N 23.1491559°E |
| Դուրբենյան ամրոց (լատիշ․՝ Durbes pils) |
Հանձնվել է Տուկումսի թանգարանին 1991 թվականին, բացվել է 2009 թվականին՝ 12 տարվա ռեստավրացիայից հետո[7]։ | Tukums, M. Parka 7 | 56°58′00″N 23°11′36″E / 56.9666626°N 23.1932254°E |
| «Դուրվիս» պատկերասրահ (լատիշ․՝ Galerija "Durvis") |
Բացվել է 1997 թվականին քաղաքի պատմական կենտրոնում։ Տեղակայված է 1754 թվականին կառուցված հնագույն շենքում։ | Tukums, Harmonijas iela 7 | 56°57′56″N 23°09′06″E / 56.9655426°N 23.1515730°E |
| Ջուկստենսկի հեքիաթների թանգարան (լատիշ․՝ Džūkstes Pasaku muzejs) |
Հիմնադրվել է 2001 թվականին, Տուկումի թանգարանի կազմի մեջ է մտել 2010 թվականին։ Գտնվում է Ջուկստենսկի շրջանի տարածքում՝ Լանցենիեկսկի դպրոցի շենքում[8]։ | Tukuma novads, Džūkstes pagasts, Lancenieku skola | 56°48′43″N 23°20′51″E / 56.8119060°N 23.3476213°E |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- 1 2 «Թանգարանի մասին». tukumamuzejs.lv — официальный сайт Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)(ռուս.)(անգլ.)
- 1 2 3 «Tukuma muzejs». muzeji.lv — официальный сайт Общества музеев Латвии. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)(ռուս.)(անգլ.)
- 1 2 «Par Mākslas muzeju». tukumamuzejs.lv — Информация о Музее искусств на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
- ↑ «Par Pils torni». tukumamuzejs.lv — Информация о Историческом музее города Тукумс «Башня замка» на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
- ↑ «Par Audēju darbnīcu». tukumamuzejs.lv — Информация о Ткацкой мастерской на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
- ↑ «Par Durbes pili». tukumamuzejs.lv — Информация о Дурбенском замоке на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
- ↑ «Par Džūkstes Pasaku muzeju». tukumamuzejs.lv — Информация о Джукстенском музее сказок на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)

