Տորնիոյի քաղաքային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորնիոյի քաղաքային գրադարան
Երկիր Ֆինլանդիա[1]
Տեսակհանրային գրադարան
ՏեղադրությունՏորնիո
Այլ տվյալներ
Կայքtornio.fi/Kirjastopalvelutjatietopalvelu

Տորնիոյի քաղաքային գրադարան (ֆիններեն՝ Tornion kaupunginkirjasto), հիմնադրվել է Ֆինլանդիայի Տորնիո քաղաքում 1804-1805 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1804-1805 թվականներին։ Տորնիո քաղաքի բուրժուազիան 1804 թվականի հունիսի 18-ի նամակով քաղաքապետից թույլտվություն էր խնդրում ստեղծել փակ ակումբ քննարկումների և լեկցիաների անցկացման համար։ Այդ նամակը համարվում է գրադարանի հիմնադրման սկիզբը։ Այնուամենայնիվ, դեռևս 1805 թվականին էր, որ Հենրիկ Դորիչը տեղափոխվեց Տորնիո, որի գրականության ժողովածուն դրեց գրադարանային հավաքածուի հավաքագրման սկիզբը[2]։

Ընթերցանության ակումբը կարելի է համարել Տորնիոյի քաղաքային գրադարանի նախորդը, քանի որ այդ ժամանակվա ակումբները ձեռք են բերել իրենց ընդհանուր բնույթը։ Ընթերցման ակումբների համար պահպանված կանոնները թույլ են տալիս ոչ անդամներին գրքեր վերցնել փոքրիկ լրացուցիչ վճարների դիմաց։ Կարելի է ենթադրել, որ Տորինոյի ընթերցանության ակումբը գրեթե ոչնչով չէր տարբերվում 19-րդ դարում Ֆինլանդիաում եղած այլ նմանատիպ կազմակերպություններից[3]։

1899 թվականի ապրիլին հանրային դպրոցի տնօրենների խորհուրդը առաջարկեց միջոցներ հատկացնել «գրադարանների գրադարան» ստեղծելու համար, որի մեջ կմիավորվեին ընթերցանության խմբի և հանրային դպրոցի գրադարանների հավաքածուները։ Քաղաքային գրադարանի ամբողջական գործունեությանը սկիզբ է դրվել 1900 թվականի սեպտեմբերի 8-ին։

Գրադարանի թիմը 1930-ականներին սկսեց համալրվել հանրային բուհերում պատրաստված մասնագետներով։ Դրա մեջ նշանակալի դեր խաղաց քաղաքային գրադարանի ղեկավար Սիրկա Սիվենը։ Որպես հավելու գրադարանին, հնարավոր է ստանալ տուն առաքվող գրքեր, որոնք տրամադրվում են գրադարանի մեքենայով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
  2. Kirjasto, jonka ikkunasta näkee Ruotsiin
  3. Tornion kaupunginkirjasto
  4. «Tornion kaupunginkirjasto». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.