Տոմա Դունդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմա Դունդիչ
ռուս.՝ Олеко Дундич
Aleksa Dundić.jpg
Ծնվել էապրիլի 13, 1896(1896-04-13)
ԾննդավայրGrabovac, Šestanovac, Kingdom of Croatia-Slavonia, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 8, 1920(1920-07-08) (24 տարեկանում)
Մահվան վայրՌովնո, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ՔաղաքացիությունՌԽՖՍՀ
Ազգությունխորվաթ
Մասնագիտությունզինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
Aleksa Dundić Վիքիպահեստում

Տոմա Դունդիչ (սերբ.՝ Алекса Дундић, խորվ.՝ Aleksa Dundić, իրեն անվանել է նաև Իվան, գրականության մեջ Օլեկո, 13 ապրիլի, 18968 հուլիսի, 1920), Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (19181920 թվականներ) հերոս։ Ազգությամբ խորվաթ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1916 թվականին Լուցկի տակ Դունդիչին գերել են ռուսական զորքերը։ Մտել է Ռուսաստանում կազմավորված սերբական կամավորական կորպուսի շարքերը։ Այնուհետև ծառայել է Կարմիր գվարդիայում։ 1918 թվականի մարտին պարտիզանական ջոկատ է գլխավորել Բախմուտի (այժմ՝ Ուկրաինա, Արտյոմովսկ) շրջանում։ Ինտերնացիոնալ գումարտակի կազմում մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը։ Ս․ Բուդյոննա՝ Դոնի առանձին կովկասյան դիվիզիայում (ավելի ուշ՝ հեծյալ կորպուսում և Առաջին հեծյալ բանակում) եղել է հատուկ առաջադրանքների գծով գնդի հրամանատարի օգնական, հեծյալ դիվիզիոնի հրամանատար (1919 թվական)։ Զոհվել է մարտում, փառաբանվել իր հերոսությամբ և կոչվել «Կարմիր Դունդիչ»։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png