Տիրատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրատրոն
Տիրատրոն

Տիրատրոն, մարմրող պարպման (սառը կաթոդով) կամ ոչ ինքնուրույն աղեղային պարպման (տաքացվող կաթոդով) իոնային սարք, որն անոդից և կաթոդից բացի ունի մեկ կամ մի քանի կառավարող էլեկտրոդներ (ցանցեր)։ Տիրատրոնի բռնկումից հետո ցանցը կորցնում է անոդային հոսանքը կառավարելու հատկությունը, ուստի և տիրատրոնի պարպումը կարելի է մարել միայն անոդային լարումը փոքրացնելով։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի զարգացման շնորհիվ հոսանքի ուղղիչներում, փոխակերպիչներում և որպես ռելե օգտագործելու համար նախատեսված Տտիատրոնները գրեթե լիովին փոխարինվել են կիսահաղորդչային սարքերով (գլխավորապես, տիրիստորներով)։ Սակայն իմպուլսային տիրատրոնները (ԻՏ) լայն կիրառություն ունեն առավելապես էլեկտրական հոսանքի հզոր իմպուլսների ձևավորման շղթաներում (օրինակ, ռադիոկայանների լոկացիոն հաղորդիչների մոդուլյատորներում)։ ԻՏ–ների միջոցով ստացվում են 1–5000 ա ամպլիտուդով և 0,1–6 մկվրկ ու ավելի տևողության հոսանքի իմպուլսներ՝ մինչև 30 կհց կրկնման հաճախականության դեպքում։ Սովորաբար ԻՏ–ի աշխատանքի ժամանակ (օրինակ, գծային մոդուլյատորի սխեմայում) պարպման բռնկումը տեղի է ունենում պարբերաբար՝ ցանցային իմպուլսների կրկնման հաճախականությանը համապատասխան։ Պարպման ընթացքում ԻՏ–ի լարումը փոքրանում է –ից մինչև բռնկման ամենափոքր լարումը, և տիրատրոն փակվում է։ Այսպիսով, բեռնվածքի միջով անցնում են պարբերաբար կրկնվող հոսանքի իմպուլսներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 17