Իգնիտրոն
Իգնիտրոն, [<լատ. ignis – կրակ և (էլեկ)տրոն], կառավարվող սնդիկային ուղղիչ՝ օժանդակ էլեկտրոդով, որը մասամբ ընկղմված է կաթոդի սնդիկի մեջ՝ էլեկտրական հոսանքով ուղղիչը բռնկելու (աղեղային պարպում առաջացնելու) և ուղղված լարումը կարգավորելու համար։
Օգտագործվում է հզոր ուղղիչ սարքավորումներում, էլեկտրահաղորդակներում, էլեկտրաեռակցման սարքերում, երկաթուղային էլեկտրական ենթակայաններում և այլուր, որտեղ հոսանքի միջին ուժը հասնում է մի քանի հարյուր ամպերի, իսկ ուղղված լարումը՝ մինչև 5 կվ։
Իգնիտրոնի գյուտարարն է ամերիկահայ էլեկտրատեխնիկ, ԱՄՆ–ի Ազգային ԳԱ անդամ Ջոզեֆ (Հովսեփ) Սլեփյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 309)։ ![]() |