Տիտանիկ 2
![]() Տիտանիկ 2 | |
Արտադրող | CSC Jinling |
---|---|
Շահագործման սկիզբը | սպասվում է 2022 թվականից |
Նավի տարողունակությունը | 2435 մարդ |
Նավի արագությունը | 24 հանգույց |
Անձնակազմի թիվը | 900 մարդ |
Տիտանիկ 2 (անգլ.՝ Titanic II), օվկիանոսային լայների մշակվող նախագիծ, որը բրիտանական «Տիտանիկ» անդրատլանտյան շոգենավի պատճեն է։ Նախագիծը ներկայացրել է ավստրալացի գործարար և քաղաքական գործիչ Քլայվ Պալմերը 2012 թվականի ապրիլին։ Ենթադրվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կդառնա Պալմերի հիմնադրած «Blue Star Line» ծովագնացության ընկերության ֆլագմանը, որն իր անունը ստացել է՝ ի պատիվ «White Star Line» նավագնացական ընկերության։ Վերջինիս կազմում եղել է բնօրինակ նավը[1][2][3]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ լայները ծով դուրս կգա 2016 թվականին[4], սակայն հետագայում այն հետաձգվեց մինչև 2018, այնուհետև՝ 2019 թվականը[5]։
2018 թվականին հայտնի դարձավ, որ լայները ծով է դուրս գալու 2022 թվականին[6]։ 2013 թվականին ավելի քան 40 000 մարդ ցանկություն է հայտնել ձեռք բերել այդ լայների տոմսերից[3]։ «Տիտանիկ 2»-ի առաջին չվերթը պետք է տեղի ունենար առաջին Տիտանիկի պատմական երթուղով՝ Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորք[7][8], սակայն հետո նոր երթուղի առաջարկվեց՝ Ցզյանսուից դեպի Դուբայ[3]։
Նախագծի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարին՝ մամլո ասուլիսի ժամանակ, Քլայվ Պալմերը հայտարարեց «Տիտանիկ»-ի ժամանակակից կրկնօրինակը կառուցելու մտադրության մասին։ Նախատեսվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի Չինաստանում և իր առաջին չվերթը կկատարի Սաութհեմփթոնից Նյու Յորք 2016 թվականին (հետաձգվել է մինչև 2022 թվականը)։ Պալմերը հույս ունի հնարավորինս ճշգրիտ վերստեղծել «Տիտանիկ 2»-ը, կրկնել բնօրինակ «Տիտանիկ»-ի բոլոր արտաքին ուրվագծերը։ Նրա խոսքերով՝ «Տիտանիկ 2»-ը կունենա 296․14 մետր երկարություն (883 ֆուտ), 55․800 տոննա բրուտտո քաշ և կկարողանա տեղավորել 2 435 ուղևոր և անձնակազմի 900 անդամ։ Պալմերը նշել է նաև, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի՝ ի հիշատակ 1912 թվականին Տիտանիկի խորտակումից զոհվածների և ողջ մնացածների։
Կառուցվածք և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավի ջրատարողությունը պետք է լինի 55 800 տոննա բրուտտո, որն ավելի շատ է, քան բնօրինակինը։
Համեմատություն բնօրինակ տարբերակի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավը պետք է առավելագույնս նման լինի բնօրինակ «Տիտանիկ»-ին։ Դրա հետ մեկտեղ, մի շարք պատճառներով (անվտանգության տեխնիկայի ժամանակակից կանոններ, տնտեսական նկատառումներ) նոր նախագծում առկա են մի շարք փոփոխություններ․
- Կայունությունը բարելավելու նպատակով նավի լայնությունը ավելացել է (բնօրինակից 4 մետր լայն)։
- Անկյունային կաթսաների, շոգեմեքենաների փոխարեն օգտագործվելու է դիզելային էլեկտրական ուժային կառույց՝ 4 դիզելային շարժիչով։
- Ավելացվել են կողային տրաստերներ և մեծացված ղեկ, այդ կերպ «Տիտանիկ 2»-ը ավելի շարժունակ կլինի։
- Ավելացվել են պահուստային ելքերի աստիճաններ։
- Ի տարբերություն իրական «Տիտանիկ»-ի՝ նոր նավի փրկանավակները կբավականացնեն բացարձակապես բոլոր ուղևորներին։
- Մեկ փրկանավակում կարող է տեղավորվել 250 մարդ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե լայները կառուցվի «Ցզինլին» նավաշինական գործարանում[9], ապա այն կլինի Չինաստանում կառուցված ամենամեծ ուղևորատար նավը։ Բարդությունն այն է, որ այդ նավաշինարանում չկան չոր դոկեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Calligeros Marissa (ապրիլի 30, 2012)։ «Clive Palmer plans to build Titanic II» (անգլերեն)։ Sydney Morning Herald։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ «Titanic II Cruise Ship: Will it Re-Create the Magic?»։ MI News Network (ռուսերեն)։ Marine Insight։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ 3,0 3,1 3,2 Баринова А.։ ««Титаник II» готовится к первому рейсу» (ռուսերեն)։ National Geographic Россия։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ Fickling David (ապրիլի 30, 2012)։ «Titanic II to Be Built by Billionaire Palmer, Chinese Yard» (անգլերեն)։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ «Titanic 2 ticket demand renewed following latest launch news»։ CruiseNews (անգլերեն)։ Dansway Communications LTD։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-20-ին
- ↑ «CBS: копия "Титаника" повторит исторический маршрут корабля в 2022 году»։ tass.ru
- ↑ Rourke Alison (ապրիլի 30, 2012)։ «Titanic II announced»։ Guardian (անգլերեն) (London)։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ «Titanic II confirmed will set sail from Southampton»։ Daily Mail (անգլերեն) (London)։ հոկտեմբերի 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին
- ↑ «"Титаник-2" построят в Китае»։ www.utro.ru։ Վերցված է 2016-04-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Titanic II Cruise Ship» (անգլերեն)
- «Blue Star Line» (անգլերեն)