Տիպային ցեղ (կարգաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էգ կռնչան բադ (Anas platyrhynchos): Anas-ը Anatidae ընտանիքի ցեղատեսակն է:

Կենսաբանական կարգաբանությունում տիպային ցեղ։ Կենսաբանական ընտանիք և ծագման արմատ սահմանող։

Կենդանաբանական անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կենդանաբանական անվանացանկի միջազգային օրենսգրքի՝ ընտանիք-խմբային կարգաբանության մեջ անվանում կրող տեսակը անվանական ցեղ է, որը կոչվում է «տիպային ցեղ», ընտանիքի անվանումը հիմնված է տիպային ցեղի անվան վրա[1]։

Ցանկացած ընտանիք ներկայացնող խումբը պետք է ունենա տիպային ցեղ։ Տիպային ցեղին ավելացվում է -idae վերջավորությունը (ընտանիքների համար)։

Օրինակ․ Formicidae ընտանիքը պատկանում է Formica Linnaeus տիպային ցեղին։

Բուսաբանական անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական անվանակարգության մեջ ոչ պաշտոնապես է օգտագործվում տիպային ցեղ արտահայտությունը։ ICN-ում(Ջրիմուռների, սնկերի և բույսերի անվանացանկի միջազգային օրենսգիրք) այս արտահայտությունը կարգավիճակ չունի։ Այն օգտագործում է տիպը մինչև ընտանիք դասակարգման համար։
Օրինակ․ Poa-ն Poaceae ընտանիքի և Poales կարգին է պատկանում։ Poaceae և Poales անունները հիմնված են Poa ընդհանուր անվան վրա։

Մանրէաբանական անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրէաբանական օրենսգրքի 2008թ.-ի վերանայման մեջ ասվում է,որ ցեղից վեր գտնվող կարգաբանական միավորի անվանական տեսակը՝ ներառյալ կարգը, ցեղի օրինական անվանումն է։

Կարգաբանական միավորների անվանումները, որոնք ներառում են տիպային ցեղը, պետք է ձևավորվեն համապատասխան վերջածանցի ավելացումով[2]։ 2019թ․-ին առաջարկվում էր, որ ցեղից բարձր բոլոր դասակարգումերը պետք է օգտագործեն ցեղի անվանումն որպես անվանակարգման տեսակ[3]։ Այս առաջարկն այնուհետև ընդունվեց տիպի անվանման համար[4]։

Օրինակ․ Pseudomonadales կարգը պատկանում է Pseudomonadaceae ընտանիքին, Pseudomonadota դասին և Pseudomonas տիպային ցեղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ICZN Code Art. 63. "Name-bearing types."
  2. [No authors listed] (2019). «International Code of Nomenclature of Prokaryotes». Int J Syst Evol Microbiol. 69 (1A): S1–S111. doi:10.1099/ijsem.0.000778. PMID 26596770. S2CID 41561549.
  3. «Names above the rank of genus; the radical approach». Int J Syst Evol Microbiol. 69 (6): 1833–1834. 2019. doi:10.1099/ijsem.0.003169. PMID 30543321. S2CID 56143159. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. Oren A, Arahal DR, Rosselló-Móra R, Sutcliffe IC, Moore ERB. (2021). «Emendation of Rules 5b, 8, 15 and 22 of the International Code of Nomenclature of Prokaryotes to include the rank of phylum». Int J Syst Evol Microbiol. 71 (6). doi:10.1099/ijsem.0.004851. PMID 34161220. S2CID 235625014.