Տինիսմյագի
Տինիսմյագի | |
---|---|
Տեսակ | բլուր |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Տալլին |
Մասն է | Keskkõrgendik? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 31 մետր |
Տինիսմյագի (անգլ.՝ Tõnismägi, Սուրբ Անտոնիոսի բլուր), բլուր Տալլինում։ Հայտնի է նրանով, որ մինչև 2007 թվականի ապրիլը այստեղ կանգնեցված է եղել Բրոնզե զինվորի արձանը։ Բլրի բարձրությունը 36 մ է։
Գտնվում է Վերին քաղաքից ոչ հեռու։ Միջնադարում, լինելով քաղաքի մերձակայքի ամենաբարձր կետը՝ քաղաքի պատերից դուրս, Տինիսմյագին համարվել է պաշտպանական ամրությունների «աքիլեսյան գարշապարը»․ այնտեղից պաշարողների համար հարմար է եղել կրակ բացել քաղաքի վրա։ Դրա պատճառով բլրի գագաթը բազմիցս հավասարեցրել է։
2007 թվականի ամռանը տեղափոխված արձանի տեղում կանաչապատման աշխատանքներ են իրականացվել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների համաձայն՝ առաջին հազարամյակում բլրին ու նրա շրջակայքում կաղնու անտառ է աճել։ Բլուրը հարյուրամյակների ընթացքում մի քանգամ փորվել է, ինչի ադյունքում այնտեղ քիչ նյութ է մնացել, որ կարող էին գտնել հնագետները, սակայն որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ այս շրջանը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերից։ Տինիսմյագիի մասին գրավոր առաջին իշատակությունը վերաբերում է 1348 թվականին, երբ Ռևելի քաղաքային խորհուրդը այդ շրջանը կառավարման է հանձնել Խաչակիրների լիվոնյան օրդենին[1]։
Տինիսմյագիի պատմությունը միշտ կապված է եղել կրոնին։ Կաղնու անտառը հավանաբար սրբազան տեղ է համարվել էստոնացիների համար ոչ միայն մինչև 1348 թվականը, երբ բլրին կառուցվել է Սուրբ Անտոնիոսի մատուռը, իսկ հարևանությամբ դամբարան է ձևավորվել։ Մատուռն ու դամբարանը հավանաբար ոչնչացվել են 1570-1571 թվականներին կամ 1577 թվականին՝ Լիվոնյան պատերազմի ժամանակ[1]։ Լիվոնյան պատերազմից հետո այս շրջանում կառուցվել են մի քանի փողոցներ։
1670 թվականին այստեղ կառուցվել է Կարլի եկեղեցին, որն այդպես է անվանվել շվեդ արքա Կարլ XI-ի պատվին։ Փայտե եկեղեցին գործել է էստոնացիների ու տեղի ֆինների համար։ Այս եկեղեցին այրվել է Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1710 թվականի օգոստոսին[1]։ 19-րդ դարում կառուցվել է երկրորդ եկեղեցին, սակայն ավերվել է, ինչից հետո 1870 թվականին կառուցվել է Կարլի երրորդ եկեղեցին։
1944 թվականի սեպտեմբերի 25-ին բլրի կենտրոնում թաղվել են խորհրդային երկու զինվորներ։ Մարդկային մյուս մնացորդները թաղվել են այստեղ 1945 թվականի ապրիլին[2]։ Կարմիրբանակայիններին թաղելուց հետո 1945 թվականի հունիսի 12-ին Տինիսմյագի բլրի հրապարակն անվանակոչվել է Ազատագրողների հրապարակ։ Հուշահամալիրը, որի ճարտարապետը եղել է Առնոլդ Ալասը, բացվել է 1947 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրա կենտրոնական մասում տեղադված է քանդակագործ Էնն Ռոոսի հեղինակած բրոնզե քանդակը։ 1946 թվականին հուշահամալիրին հավերժական կրակն է ավելացվել[2]։
1994 թվականի սեպտեմբերի 1-ին անհայտ անձինք առևանգել են համալիրի բրոնզե սալերը։ Հրապարակը փակվել է վերանորոգման նպատակով և վերաբացվել 1995 թվականի սկզբին։ Վերանորոգման արդյունքում հուշաքարերը հանվել են, իսկ եղբայրական գերեզմանոցը՝ կանաչապատվել։ Բացի այդ, հանվել է նաև 1992 թվականին մարված հավերժական կրակը, սալիկները փոխվել են նորերով, որոնց վրա գրված էր․ «Երկրորդ աշխարհամարտում ընկածներին»։ Այդ ժամանակ էլ հուշահամալիրը ստացել է Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիր անվանումը։
2007 թվականի ապրիլին հուշահամալիրը տեղափոխվել է Տինիսմյագիից Տալլինի Ռազմական գերեզմանոց, և սկսվել է վերահուղարկավորման գործընթացը[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Kirikud, kabelid ja kalmistud Tõnismäel. Robert Nerman». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Common grave for and a memorial to Red Army soldiers on Tõnismägi, Tallinn. Historical statement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Estonia begins work to re-locate controversial statue». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Relocated Bronze Soldier to be unveiled May 8
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տինիսմյագի կատեգորիայում։ |