Էնն Ռոոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնն Ռոոս
էստ․՝ Enn Roos
Էնն Ռոոս.jpg
Ծնվել էսեպտեմբերի 20, 1908(1908-09-20)[1]
ԾննդավայրՏամբով, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 15, 1990(1990-07-15) (81 տարեկան)
Վախճանի վայրըՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Estonia.svg Էստոնիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Էնն Կառլովիչ Ռոոս (էստ․՝ Enn Roos, սեպտեմբերի 20, 1908(1908-09-20)[1], Տամբով, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1990(1990-07-15), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Ռոոսը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում։ 1912 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Էստոնիա։ 1927 թվականին ավարտել է Պեետերի մասնավոր դպրոցը Տալլինում, 1926-1828 թվականներին սովորել է Անտս Լայկմաայի գեղարվեստի դպրոցում, իսկ Յաան Կոորտի մոտ՝ 1927-1928 թվականներին։ 1935 թվականին ընդունվել է Տարտուի «Պալաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց, որն ավարտել է 1939 թվականին՝ ստանալով քանդակագործի մասնագիտություն։

1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, 1942-1944 թվականներին որպես քանդակագործ աշխատել է Մոսկվայում։

1947-1983 թվականներին դասավանդել է գեղարվեստական ապակի, կերամիկա և քանդակ Էստոնիայի գեղարվեստի ակադեմիայում, 1958 թվականից եղել է պրոֆեսոր, 1962 թվականից մինչև 1977 թվականը՝ քանդակագործության ամբիոնի վարիչ։ Ժամանակակից գրեթե բոլոր էստոնացի միջին տարիքի քանդակագործները եղել են նրա ուսանողները[2]։

Էնն Ռոոսը մահացել է 1990 թվականի հուլիսի 15-ին Տալլինում։ Թաղվել է Տալլինի Անտառային գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Ռոոսի ամենանշանակալի գործը բրոնզե քանդակն է, որը դարձել է 1947 թվականին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ստեղծված Տալլինի ազատագրման հուշարձանի կենտրոնական կերպարը։ Քանդակի հետևում գտնվող մոնումենտալ քարե պատն ստեղծել է ճարտարապետ Առնոլդ Ալասը։ Էստոնիայի կառավարության հրամանով՝ հուշահամալիրն ավերվել է 2007 թվականի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը և փոփոխված ձևով վերականգնվել նույն տարվա հուլիսին Տալինի ռազմական գերեզմանատանը։

Էնն Ռոոսի աշխատանքի հիմնական մասը կենդանի մոդեռնիստական ​​քանդակներ են, էկզոտիկ դիմանկարներ և դեկորատիվ քանդակներ։ Նա ստեղծել է մի շարք զբոսայգիների քանդակներ, ինչպիսին է « Արջը» Տալլինի «Հիրվե» զբոսայգում (1939)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (30 դեկտեմբերի, 1956)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
  2. «Pronkssõduri tegija looming Hobusepeas»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2018-02-13 
  3. «Tallinna Metsakalmistu, V, KU, 88, участок»։ Kalmistute register 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]