Տիմուր (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմուր
Տեսակթատրոն
Երկիր Ուկրաինա
Հիմնադրման ամսաթիվ1976
Կայքtimur.kh.ua

«Տիմուր» թատրոն (ուկրաիներեն՝ Театр дітей «Тимур»), թատրոն Խարկով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Խարկովի պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին դերասան Վասիլի Սիդինը Խարկովի մանկական ոստիկանական բաժանմունքում հաշվառված երեխաների հետ ստեղծում է թատրոն, որն սկզբնական շրջանում գտնվում էր Խարկովի Կոմինտերնյան շրջանի մշակույթի տանը։ Թատրոնն ստացել է «Չարաճճիներ» անունը։

1979 թվականին թատրոնը փոխում է իր անվանումը «Տիմուր» այն բանից հետո, երբ թատրոնի ընկեր Դավիթ Նագորնին Վ. Սիրինի համար բացահայտում է Արկադի Գայդարի ստեղծագործությունները։ Թատրոնը ներգրավվել է թիմուրյան շարժման մեջ, բացվում է Արկադի Գայդարի թանգարանը և գրադարան-ընթերցասրահ։ Թատրոնը հյուրախաղերով այցելում է գրողի հայրենի` Արզամաս քաղաք։ 1980-ականների թատրոնի կարգախոսն է դառնում «Ուրախություն ժողովրդին»։ Յուրաքանչյուր ամառ թատրոնն այցելում էր աշխատատանքի և հանգստյան ճամբարներ, որտեղ դաշտում աշխատելուց հետո երիտասարդ դերասանները հանդես էին գալիս ելույթներով և համերգներով։

Թատրոնի խաղացանկում առավել հաճախ ընդգրկվում էին դասական մանկագիրների` Մարկ Տվենի, Աստրիդ Լինդգրենի, Տուվե Յանսսոնի, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի ստեղծագործությունները։ Ստեղծվում են հետաքրքիր ներկայացումներ։

1984 թվականին «Տիմուր»-ը տեղափոխվում է Շինարարների մշակույթի պալատ, որտեղ գործում է մինչև այժմ։ Դերասանների համար թատրոնը դարձել է իսկական, լուրջ աշխատանք. փորձերից հետո նրանք իրենք են պատրաստում ռեկվիզիտը և հագուստները։

1987 թվականին «Տիմուր» թատրոնին տվել է օրինակելի թատրոնի պատվավոր կոչում։ 1980-ական թվականներին թատրոնի խաղացանկը փոխվում է, հայտնվում են բանաստեղծական «Ի՜նչ հիանալի է այս աշխարհը», «Բուք», «Աղջիկը և տղան», «Ես մանկությունից չեմ, ես պատերազմից եմ», «Իմ խենթ հայրը», «33 էջ սիրո մասին» ներկայացումներ։ Դրանից բացի, ամանորյա յուրաքանչյուր արձակուրդի ժամանակ թատրոնը բեմադրում է նոր ներկայացումներ և տոնական համերգներ։

1994 թվականին թատրոնը այլ ուղղություն է որդեգրում, առանցքային են դառնում հոգևոր թեմաները, բարու և չարի խնդիրները, և թատրոնը հանդիսատեսի ստիպում է մտածել։ Ներկայացումների բովանդակությունը և մթնոլորտը փոխվում է։ Այսպիսով, ավանդական ամանորյա տոնական ներկայացումները դառնում են սուրբծննդյան` «Սուրբծննդյան նախօրեի գիշեր», «Սուրբծննդյան զանգակներ», «Սուրբծնդդյան Երկիր»։

Թատրոնի կյանքում կարևոր իրադարձություն էր «Սուրբ ծննդյան աստղի լույսը» երաժշտական միստերիայի և «Վերադարձրու քեզ տաճարին» բանաստեղծական քարոզի բեմադրությունը։ Գլխավոր խնդիր է դառնում մարդում մեջ մարդկայինի պահպանումը։ Այդ խնդիրն նվիրված ներկայացումներից էին «Տոմասինա», «Աստղային տղա», «Նոյի երեխաները», «Ձյան վրայի հետքերը»։

2007 թվականին նորից փոխում է թատրոնի կերպարը, երբ սկսում են բեմադրվել է «Իմ ջրահարս քույրիկը», «Հույսի կանաչ դրոշը», «Կարմիր առագաստները» և «Խնդրո՛ւմ եմ, ապրի՛ր» ներկայացումները[1]։ Այժմ թատրոնը բարձրացնում է հասարակության բարոյականության բարդ խնդիրները։ Ցուցադրությունները դառնում են մելոդրամատիկ բնույթի և ոչ միշտ են ուրախ ավարտ ունենում։ 2010 թվականից սկսվում են անցկացվել բարեգործխական նպատակներով ներկայացումներ` նպատակ ունենալով գումար հավաքել ծանր հիվանդ երեխաների համար։ Դրա համար բեմադրվում է «Խնդրում եմ, ապրի՛ր» ներկայացումը[2][3]։ 2010 թվականի հոկտեմբերի 29-30-ը «Տիմուր» թատրոնը հյուրախաղերի է մեկնում Կիև, որտեղ երկու բարեգործական ներկայացում է ցուցադրում` նպատակ ունենալով գումար հավաքել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին, Վ. Սիդինի 60-ամյակի առթիվ, բեմադրվում է «Խնդրում եմ, ապրի՛ր» ներկայացումը, որը նպատակ ուներ օգնել հիվանդ աղջնակ Մարգարիտա Նիկիտինայի բուժմանը[4]։

Թատրոնը ներկայացումներով հանդես է եկել Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի մի շարք քաղաքներում։ 1990-ական թվականների կեսերից ավանդական են դարձել յուրաքանչյուր գարնան Մոսկվա կատարվող ուղևորությունները։

2011 թվականի սեպտեմբերի 12-ին մահանում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վասիլի Սիդինը[5]։ Նոր գեղարվեստական ղեկավար է դառնում «Տիմուր» թատրոնի սան Անտոն Ժիլյակովը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական գարնանային արձակուրդների ժամանակ «Տիմուր» թատրոնը և թատրոնի կողմից հիմնադրված համանուն բարեգործական հիմնադրամն անց են կացնում «Ոգին այնտեղ է, որտեղ ցանկանա» փառատոնը, որի շրջանակներում իրենց բեմադրություններն են ներկայացնում մանկական թատրոններ Խարկովից և Ուկրաինայի այլ քաղաքներից։ Փառատոնի հյուրերն են լինում դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ և տարբեր քրիստոնեական տարբեր խմբերի հավատացյալներ։ Ամեն տարի ամռանը թատրոնի դերասանները մեկնում են ճամբար[6]։

Ամեն տարի նոյեմբերի 11-ին նշվում է թատրոնի խորհրդանշական տարեդարձը։ «Տիմուր» բարեգործական ֆոնդի կողմից այն բիզնեսմեններին, քաղաքական գործիչներին, նկարիչներին և լրագրողներին, ովքեր օգնել են թատրոնին կամ զգալի ներդրում են ունեցել մանկական մշակույթի զարգացման համար, շնորհվում է «Զարթոնք» մրցանակը, որի մրցանակակիրներն այս տարիների ընթացքում եղել են Միխայիլ Պիլիպչուկը, Տատյանա Դեմինան, Եվգենի Կուշնարյովը և շատ ուրիշներ։

Գործունեության տարիների ընթացքում թատրոնի կողմից բեմադրվել է ավելի քան լիամետրաժ ներկայացում, որոնցից շատերը խաղացվել են բեմում մինչև 50 անգամ, տարբեր նշանակալի օրերին ու իրադարձությունների նվիրված մեծ թվով տարբեր բեմադրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чистилин В. (03.02.2013). «Нисхождение в ад» (ռուսերեն). Главное. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. В. Чистилин. Гимн Детям // Главное. — 2010. — № 8(չաշխատող հղում). (ռուս.)
  3. Mediaport. Искусство, которое лечит. Театр «Тимур» поставил спектакль об онкобольных детях. 31.03.2010. (ռուս.)
  4. Городской доzор. Г. Кернес поздравил с юбилеем руководителя детского театра Тимур. 27.11.2010. (ռուս.)
  5. Не стало руководителя театра «Тимур» Василия Сидина
  6. Mediaport. Под Харьковом открылся необычный детский лагерь «Ковчег» 4.07.2007. (ռուս.)