Jump to content

Տիեզերական լատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերական լատե, տիեզերքի միջին գույնը։
Cosmic Latte
Գունային կոորդինատներ
Hex եռյակ#FFF8E7
sRGBB  (r, g, b)(255, 248, 231)
CMYKH   (c, m, y, k)(0, 2.7, 9.6, 0)
HSV       (h, s, v)(40°, 9.4%, 90%)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)
H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր)

Տիեզերական լատե, տիեզերքի միջին գույնի անունը, որն այդպես է անվանվել Ջոն Հոփքինսի համալսարանի աստղագետների թիմը։ 2001 թվականին Կարլ Գլեյզբրուքը և Իվան Բելդրին որոշեցին, որ տիեզերքի գույնը կանաչավուն սպիտակ է, բայց նրանք շուտով ուղղեցին իրենց անալիզը 2002 թվականի հետազոտության մեջ[1], որի մեջ նրանք ասում էին, որ տիեզերքի յուրաքանչյուր գույնի մեջ ավելանում է մի փոքր սպիտակ գույն։ Հետազոտությունը ներառում է ավելի քան 200,000 գալակտիկաներ և չափվում է տիեզերքի ծավալից մեծ լույսի շրջանակը։ Հաշվարկման տասնվեցական համակարգի RGB-ում տիեզերական լատեի գույնը՝ #FFF8E7-ն է։

Գույնի հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիեզերքի գույնի» հայտնաբերումը կենտրոնացված չէր ուսումնասիրությունների վրա, որն ուսումնասիրում էր նաև աստղերի կառուցվածքը և գալակտիկաների սպեկտրային վերլուծությունները։ Ֆրաունհոֆերյան գծերի նման, ուսումնասիրության սպեկտրալ միջակայքերում ցուցադրված մութ գծերը ցուցադրում են ավելի ու ավելի փոքր աստղեր և թույլ են տալիս Գլեյզբրուքին եւ Բելդրին որոշել տարբեր գալակտիկաների եւ աստղային համակարգերի տարիքը։ Ըստ ուսումնասիրությունների աստղերի ճնշող մեծամասնությունը ձևավորվել է 5 միլիարդ տարի առաջ։ Քանի որ աստղերը անցյալում կարող էին լինել ավելի «պայծառ», տիեզերքի գույնը փոխվում է ժամանակի ընթացքում, կապույտից դառնալով կարմիր, նաև շատ կապույտ աստղեր դառնում են դեղին կամ ի վերջո դառնում են կարմիր հսկաներ։

Գլեյզբրուքի և Բելդրիի աշխատանքը ֆինանսավորվել է՝ Դեյվիդ և Լյուսիլ Փեքարդ հիմնադրամի կողմից։

Հեռավոր գալակտիկաների լույսը հասնում է երկրին, տիեզերքի «գույնը»(ինչպես երևում է երկրից) մթնոլորտում բարձրանում է դեպի սպիտակ, աստղերից եկող լույսը նշանակում է, որ դրանք բավական երիտասարդ էին և կապույտ։

Գույնի անվանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիեզերքը բնութագրող բնօրինակ գույնը «տիեզերական փիրուզագույն» էր, սխալ պատճառով, ծրագրակազմը որոշեց փոխել այն։[2](#9CFFCE)

Գույնը ցուցադրվեց «Washington Post»-ի հոդվածում։ Գլեյզբրուքը կատակելով ասաց, որ նոր գույնի անուն է փնտրում։ Մի քանի մարդ, ովքեր ընթերցում էին այդ հոդվածը, առաջարկներ ուղարկեցին։ Սրանք էին նոր գույնի անվան համար իրականացված մրցույթի արդյունքները։

Գույնի անվանումըՀեղինակներՀամալսարանի աստղագետների

քվեարկությունների արդյունքը

Տիեզերական լատեՓիթեր Դրամ6
Տիեզերական կապուչինոՓիթեր Դրամ17
Մեծ պայթյունՄի քանի հոգի13
Տիեզերական կրեմՄի քանի հոգի8
Աստղագիտական կանաչԱնհայտ8
Աստղագիտական նշագույնԼիա Ռոզ7
ՍքայվորիՄայքլ Հաուարդ7
ԿրեմագույնՄի քանի հոգի6
Տիեզերական խակիԱնհայտ5

[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Baldry, Ivan K.; Glazebrook, Karl; Baugh, Carlton M.; Bland‐hawthorn, Joss; Bridges, Terry; Cannon, Russell; Cole, Shaun; Colless, Matthew; Collins, Chris (2002). «The 2dF Galaxy Redshift Survey: Constraints on Cosmic Star Formation History from the Cosmic Spectrum». The Astrophysical Journal. The American Astronomical Society (published 2002 թ․ ապրիլի 20). 569 (2): 582–594. doi:10.1086/339477.
  2. Associated Press. «Universe: Beige, not Turquoise». Wired. Wired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  3. http://www.pha.jhu.edu/~kgb/cosspec/topten.htm