Ֆրաունհոֆերյան գծեր
Արտաքին տեսք

Ֆրաունհոֆերյան գծեր, կլանման գծեր Արեգակի սպեկտրում։
Ֆրաունհոֆերյան գծերն առաջինը դիտել է (1802) անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Վոլաստոնը, իսկ 1814 թվականին հայտնաբերել ու մանրամասն նկարագրել է գերմանացի ֆիզիկոս Յոզեֆ Ֆրաունհոֆերը։ Այդ գծերի առաջացման պատճառը ճշգրիտ բացատրել է Գուստավ Կիրխհոֆը։
Արեգակի սպեկտրի ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում դիտվում են ավելի քան 20 հազար ֆրաունհոֆերյան գծեր, որոնցից շատերը նույնացվում են հայտնի քիմիական տարրերի սպեկտրային գծերի հետ։
Աղյուսակում բերված են առավել ինտենսիվ ֆրաունհոֆերյան գծեր տեսանելի տիրույթում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 731)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաունհոֆերյան գծեր» հոդվածին։ |
| ||||||