Տիգրան Մուկուչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Մուկուչյան
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 8, 1969(1969-02-08) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Տիգրան Տոլիկի Մուկուչյան (փետրվարի 8, 1969(1969-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2011 թվականից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1987 թվականներին սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող» բաժնում։
  • 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1989-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1991 թվականներ - Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանի ֆրեզերագործի աշակերտ, ապա՝ ֆրեզերագործ։
  • 1991-1993 թվականներ - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչության էլեկտրամոնտյոր։
  • 1993-1995 թվականներ - ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ վիճակագիր։
  • 1995-1996 թվականներ - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու։
  • 1996-1997 թվականներ - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար։
  • 1997-1998 թվականներ - Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ։
  • 1998 թվականի (ապրիլ-օգոստոս) - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, այնուհետև՝ քաղաքապետի աշխատակազմի ղեկավար։
  • 1996-1998 թվականներ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
  • 1998-2000 թվականներ - ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ։
  • 2000-2003 թվականներ - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ։
  • 2003-2005 թվականներ - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2005 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[1]:
  • 2005-2007 թվականներ - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։
  • 2008-2010 թվականներ - ՀՀ վարչական դատարանի նախագահ։
  • 2010 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանգրով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ՝ դադարեցնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները[2]:
  • 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Նախագահի հրամանգրով 2011 թվականի սեպտեմբերի 15-ից ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են՝ իր դիմումի համաձայն[3]:
  • 2011 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[4]
  • 2011 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Նախորդող
Գարեգին Ազարյան
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Տիգրան Մուկուչյան

17 սեպտեմբերի, 2011-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Տիգրան Մուկուչյան

1 դեկտեմբերի, 2010-15 սեպտեմբերի, 2011
Հաջորդող
Հովսեփ Բեդևյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ
Տիգրան Մուկուչյան

2008-1 դեկտեմբերի, 2010
Հաջորդող
Կարեն Մաթևոսյան
Նախորդող
Մարատ Կատվալյան
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ
Տիգրան Մուկուչյան

2005-2007
Հաջորդող
Էդուարդ Մուրադյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]