Արտակ Սահրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտակ Սահրադյան
հայ․՝ Արտակ Սահրադյան
Ծնվել է սեպտեմբերի 16, 1945(1945-09-16) (73 տարեկան) կամ սեպտեմբերի 18, 1945(1945-09-18) (73 տարեկան)
Ծննդավայր Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների դոկտոր

Արտակ Իսրայելի Սահրադյան (ծնվ. 16 սեպտեմբերի 1945 թ., ք. Սևան), ՀՀ պետական և գիտության գործիչ, 1999-2003 թթ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
  • Տեխնիկական գիտությունների դոկտոր (ատենախոսության թեման՝ «Կտրման ընթացքում արագահատ պողպատներից և համաձուլվածքներից գործիքների կառուցվածքի փոփոխման և հատկությունների ձևավորման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակումը»)։
  • Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից-անդամ;
  • ՀՊՄՀ Մեքենագիտության և նյութերի մշակման ամբիոնի պրոֆեսոր։
  • 2007 թվականից ԲՈՀ-ի 031 մասնագիտական խորհրդի անդամ է։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ. - ՀՀ կառավարության կրթության և գիտության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1990-1995 թթ. - ՀՀ լուսավորության նախարարի տեղակալ, պրոֆտեխնիկական կրթության համակարգի ղեկավար։
  • 1991-1995 թթ. - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ազգային հանձնաժողովի կրթության կոմիտեի նախագահ։
  • 1991-1995 թթ. - ԱՊՀ միջպետական պրոֆտեխկրթության խորհրդի անդամ։
  • 1995-1996 թթ. - ՀՊՃՀ դոցենտ։
  • 1996-1999 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։
  • 1999-2003 թթ. - Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական իշխանությունների ընկերակցության խորհրդի անդամ։
  • 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ[1]։
  • 2006 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից։
  • 2006-2009 թթ. - ՀՊՃՀ դոցենտ։
  • 2009–2011 թթ. - ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Հարթ թաղանթներ և մակերևույթների ֆիզիկա» լաբորատորիայի վարիչ։
  • 2011 թվականից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մեքենագիտության, ը/տ առարկաների և դրանց դասավանդման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
  • Դասավանդում է ՀՊՄՀ-ում և ՀԱՊՀ-ում «կտրման տեսություն և մետաղահատ հաստոցներ», «մետաղահատ գործիքների հաշվարկ և նախագիծ», «նյութագիտություն» առարկաները։

Տիրապետում է ռուսերենին և գերմաներենին։

Նախորդող
Խաչատուր Բեզիրջյան
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Արտակ Սահրադյան

7 օգոստոսի 1999 - 12 օգոստոսի 2003
Հաջորդող
Գարեգին Ազարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]