Տիգրան Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Կյուրեղյան
Ծնվել էփետրվարի 22, 1967(1967-02-22) (57 տարեկան)
ԾննդավայրՀայթաղ, Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Տիգրան Սպարտակի Կյուրեղյան (փետրվարի 22, 1967(1967-02-22), Հայթաղ, Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Կյուրեղյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 22-ին Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում։ 1982 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1982-1987 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում[2]։ 1987-1988 թվականներին սովորել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի ասպիրանտուրայում։

1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր[3][4][5][6]։ 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման մշտական հանձնաժողովի, այնուհետև՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1995 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

1996 թվականին եղել է Երևանի «Արահետ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, այնուհետև՝ Արցախի Հանրապետության Քարվաճառի քաղաքապետ։ 1998 թվականին ընտրվել է Զուարի համայնքի ղեկավար։

2000 թվականի հունիսի 18-ին Քաշաթաղի թիվ 32 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2001-2002 թվականներին եղել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի իրավաբանական բաժնի պետ։

2003 թվականից «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն հասարակական կազմակերպության նախագահ է։ 2010 թվականից Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի ծրագրի փորձագետ է։ 2011 թվականին պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի ներկայացուցիչ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյուրեղյան Տիգրան Սպարտակի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  3. admina (2020 թ․ մայիսի 20). «1990-1995-ի Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորները՝ Լևոն, Վազգեն, Վանո, Ռոբերտ, Սերժիկ...». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Ովքեր են եղել Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավորներ (ցանկ)». 168.am. 28.08.2023.
  5. «1990-1995 ԹԹ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ». hraparak.am. 28.08.2023.
  6. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]