Տիգրան Զախարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Տիգրան Զախարյան
Ծնվել էմոտ 1865
Մահացել է1918
Մահվան վայրԲաքու, Բաքվի նահանգ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիա
Մասնագիտությունռազմական բժիշկ

Տիգրան Ասատուրի Զախարյան (մոտ 1865 - 1918, Բաքու), հայ բժիշկ, հասարակական-ազգային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1865 թվականին։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան։ Սկզբում եղել է զինվորական բժիշկ։ 1895 թվականին մալարիայի մասին գիտական հոդված է գրել և տպագրել «Ռազմա-բժշկական հանդես» ռուսաստանյան պարբերականում։

1898 թվականի դրությամբ Տիգրան Զախարյանն ընտանիքով հավանաբար ապրել և աշխատել է Վրաստանի Գորի քաղաքում, քանզի հայտնի է, որ նրա դուստրը՝ Մարիան, 1898 թվականին այդտեղ է ծնվել։ Տիգրան Զախարյանի հինգ երեխաներից երեքը հետագայում դարձել են բժիշկներ։

1906-18 թվականների դրությամբ Տիգրան Զախարյանը որպես բժիշկ աշխատել է Բաքվում (դստեր կենսագրությունից հայտնի է, որ ինքն այդ տարիներին սովորել է Բաքվում)։ Եղել է բժշկության դոկտոր և դարասկզբին Բաքվի անվանի բժիշկներից էր։

1918 թվականի սեպտեմբերի վերջին թուրքերի Բաքու մուտքի ժամանակ ներխուժողները նրան ձերբակալել են ու սպանել մոտ 53 տարեկանում։

1936 թվականին Մոսկվայում բնակվող երեք բժիշկ զավակները (հավանաբար իրենց հոր «մեղքերի» համար) ստալինյան բռնությունների են ենթարկվել։ Մասնավորապես Մարիա Զախարյանին մինչև 1958 թվականն արգելվել է ապրել Մոսկվայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երևան, 2003։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  • Տիգրան Զախարյանի թոռան՝ մոսկվաբնակ բժիշկ Նատալյա Ստեփանի Ռոտինյանի (ծնվ. 1929) գրած՝ իր մոր՝ բժիշկ Մարիա Տիգրանի Զախարյանի կենսագրականը, 19.05.2004։