Տիգրան Երկաթ մշակութային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Երկաթ մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Եգիպտոս
Հիմնադրված1902
Իրավ. կարգավիճակգործում է մինչ օրս
Նպատակներգրական երեկոների, ներկայացումնեի,համերգների կազմակերպում
Գլխադասային գրասենյակԱլեքսանդրիա, Եգիպտոս
Անվանված էՏիգրան Երկաթ

«Տիգրան Երկաթ» մշակութային միությունը հիմնվել է 1902 թ., Ալեքսանդրիայում՝ մի խումբ եգիպտահայ երիտասարդ մտավորականների և արվեստագետների նախաձեռնությամբ։ Գործում է ցայսօր։ Կոչվում է անվանի հասարակական գործիչ և գրող Տիգրան Երկաթի անունով։ Ծավալում է արդյունավետ գործունեություն մշակույթի տարբեր բնագավառներում, կազմակերպում է գրական երեկոներ, դասախոսությաններ, թատերական ներկայացումներ, համերգներ, զբաղվում հրատարակչական գործունեությամբ։ Աջակցում է Պողոսյան ազգային վարժարանին, օգնում Եվրոպայում սովորող հայ ուսանողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։