Տիգրանակերտի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրանակերտի բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող բարբառներից մեկը, որը խոսվել է Տիգրանակերտ քաղաքում և մերձակա վայրերում։

Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ, փ, պ, բ)։ Շատ գործածական է ä ձայնավորը, ունի արաբերենից փոխառված բաղաձայններ։ Ո-ն դառնում է ու (նուր, փուր, փուս←նոր, փոր, փոս). է-ն վերջավանկում դառնում է ի (էրիս «երես», դիղ «դեղ»)։ Քերականական աչքի ընկնող հատկանիշներից է ը հոդի է-ի վերածվելը՝ փէրäնէ, շունէ. ապառնին կազմվում է մըն մասնիկով՝ մըն ուզիմ, մըն փէրիմ. դերանունների մեջ կա յէսի ձևը՝ ես բառի հայցականը։ Բարբառի համառոտ նկարագիր կատարել է Հրաչյա Աճառյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 293.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)