Տերևների տուն
Տերևների տուն ալբ․՝ Shtëpia me Gjethe | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Տիրանայի գավառ և Տիրանա |
Վայր | Տիրանա |
Կայք | muzeugjethi.gov.al |
Տերևների տուն (ալբ․՝ Shtëpia me Gjethe, հայտնի է նաև որպես Գաղտնի հսկողության թանգարան, ալբ․՝ Muzeu i Përgjimeve të Sigurimit të Shtetit), պատմական թանգարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 2017 թվականի մայիսի 23-ին մի շենքում, որը կոմունիստական ժամանակաշրջանում ծառայել է որպես Սիգուրիմիի՝ այն ժամանակվա ալբանական գաղտնի ոստիկանության շտաբ։
Թանգարանի մուտքի ցուցանակին գրված է․
«Նվիրված է այն անմեղ մարդկանց, ովքեր լրտեսվել, ձերբակալվել, հետապնդվել, դատապարտվել և մահապատժի են ենթարկվել կոմունիստական ռեժիմի ժամանակ[1] |
Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում և ստացել է «Տերևների տուն» անվանումը՝ շնորհիվ մագլցող բույսի, որը ծածկում է նրա ճակատային հատվածը։ Թանգարանն ունի 31 սենյակ[2]։
Թանգարանը տեղակայված է երկհարկանի առանձնատանը, որը կառուցվել է 1931 թվականին։ Շենքն ի սկզբանե եղել է Ալբանիայի առաջին մասնավոր մանկաբարձական կլինիկան և գերմանական օկուպացիայի ժամանակ զբաղեցրել է գեստապոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և մինչև կոմունիստական ռեժիմի անկումը (1991), այնտեղ էր գտնվում Ալբանիայի գաղտնի ոստիկանության` Սիգուրիմիի շտաբը, որը զբաղվում էր ռեժիմի ենթադրյալ հակառակորդների գաղտնալսմամբ[3][4][5]։
2020 թվականին «Տերևների տունը» արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին՝ երկու հիմնական անվանակարգերից մեկում՝ Եվրոպայի խորհրդի թանգարանային մրցանակ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Morton, Elise. «House of leaves: Albanian secret service facility opens as museum». The Calvert Journal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Planet, Lonely. «Former Albanian secret service HQ opens to the public in Tirana». Lonely Planet News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «New Sigurimi Museum Recalls Albania's Sinister Past». www.balkaninsight.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «House of Leaves Tirana, Tirana Museums, House of leaves museum». www.visit-tirana.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Times, Tirana (2017 թ․ մայիսի 24). «Notorious communist surveillance 'House of Leaves' opens up as remembrance museum». Tirana Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «THE "HOUSE OF LEAVES" (TIRANA, ALBANIA) WINS 2020 MUSEUM PRIZE». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայք (en)
- Թանգարանի կայք (sq)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևների տուն» հոդվածին։ |