Տերիերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերիերներ
Տեսակշան տեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Տերիերներ, շների ցեղատեսակի խումբ, նախատեսված փորող կենդանիների որսի համար, և կրծողների դեմ պայարելու համար[1][2]։ Տերիերներ, սրանք շների ցեղատեսակներից մեկն են կամ տերիեր տեսակի բնիկ ցեղատեսակներ, որոնք ինչպես կանոն փոքրիկ, մռայլ, ճարպիկ և համարձակ են[3]։ Տերիեր տեսակի շները տարբերվում են իրենց չափերով 1 կգ֊ից (2 ֆունտ) մինչև 32 կգ (71 ֆունտ) և սովորաբար դասակարգվում են ըստ պարամետրերի կամ առանձնահատկությունների։ Գոյություն ունեն տերիերների հինգ տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր ձևեր և չափեր։ Ժամանակակից տերիերները (մինչև 30 ցեղատեսակ) օգտագօրծվում են, որպես ծառայողական (ինչպես՝ Էրդելտերները), որսորդական (Ֆոկստեր, Գերմանական Յագտեր), ունիվերսալ գյուղական (Բորդեր֊տերիեր, Իռլանդական տերիեր) և դեկորատիվ (Բիվեր֊յորկշիրական տերիեր) շներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերիերի ցեղատեսակների մեծ մասը կատարելագործվել են հին, հատուկ բուծված շներից։ Որսորդական տերիերներն օգտագործվում էին սպորտում։ Տերիերները մրցում էին առնետների փոսը մաքրելու հարցում. հաղթում էր շունը, որն ավելի արագ էր սպանում բոլոր առնետներին։ Տասնութերորդ դարում որոշ տերիերներին խաչասերում էին բիգլերի հետ, որպեսզի լավացնեն նրանց որսը, իսկ որոշներին֊մարտական շների ցեղատեսակներով «հաստատակամությունը բարձրացնելու և քաջությունը բարձրացնելու համար»[4]։

Տերիերների որոշ ցեղատեսակներ

Այսօր տերիերների մեծ մասը պահվում է որպես ուղեկցող շներ և ընտանի կենդանիներ։ Նրանք հակված են հավատարիմ և սիրալիր լինել իրենց տերերի նկատմամբ։

Տերիերների տեսակները և բազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

18֊րդ դարում Բրիտանիայում ճանաչվել են միայն երկու տեսակի տերիեր․ երկար ոտքեր և կարճ ոտքեր[5]։ Այսօր տերիերները հաճախ ոչ պաշտոնապես դասակարգվում են ըստ չափի կամ գործառույթի։

Որսորդական ցեղատեսակները դեռ օգտագործվում են զոհին գտնելու համար, դիտարկելով կամ լրտեսելով նրան, հատկապես գետնի տակ, և երբեմն ՝ որսն արգելափակելու համար։ Ժամանակակից օրինակները ներառում են ջեկ֊ռասսել֊տերիեր, Գերմանական jագտերներ, ռետ֊տերիեր, Դոբերմանի և պատերդեյլ֊տերիեր։ Կան նաև կարճ ոտքերով տերիերներ, ինչպես կեռն֊տերիեր, Շոտլանդական տերիեր և արևմտյան֊բարձրավանդակի֊սպիտակ֊տերիեր, որոնք նույնպես օգտագօրծում են կրծողներին ոչնչացնելու համար։

Բնօրինակ որսորդական տերիերները ներառում են ֆել տերիեր(բուծվել է Հյուսիսային Անգլիայում ՝ աղվեսների սպանությանը օգնելու համար) և հանթ տերիեր (բուծվել է հարավային Անգլիայում ՝ ավանդական ձիերի որսի ժամանակ աղվեսներին հայտնաբերելու, սպանելու կամ հետապնդելու համար)։

Բուլդոգի և տերիերի տարբեր խառնուրդներ, որոնք ցլերին հալածելու և շների կռիվների համար էին 19֊րդ դարում, հետագայում վերամշակվեցին առանձին ցեղատեսակների, որոնք համատեղում էին ինչպես տերիերի, այնպես էլ բուլդոգի հատկությունները։ Բացառությամբ բեստոն֊տերիերների, քանի որ նրանք հակված են լինել տերիերների կենալ֊խմբում։ Բուծողները բուծել են ժամանակակից Բուլ տերիերի ցեղատեսակներ, ինչպիսիք են Բուլ տերիերը և Ստաֆորդշիր Բուլ տերիերը, որոնք ընտանեկան շներ են և ցուցադրական տերիերներ։

1865 թվականին Ֆրեդերիկ Ավգուստուս Վենդերոթի կողմից նկարված անգլիական տոյ տերիր նկարը

Տոյ֊տերիերները բուծվել են ավելի մեծ տերիերներից։ Այս ցեղատեսակները ներառում են անգլիական տոյ տերիերը և Յորքշիրի տերիերը։ Փոքր լինելով ՝ նրանք պահպանում են իսկական տերիերական բնավորությունը և հնազանդ «փակ շներ» չեն։ Բուլ֊էնդ֊տերիերի-ի այլ ժառանգներ, ինչպիսիք են ասիական Գուլ֊տերիերը, այն շների շարքում են, որոնք դեռ բուծվում են շների անօրինական կռիվների համար։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերիերը արտաքին տեսքով մեծապես տարբերվում է շատ փոքր, թեթև, հարթ մազերով, ինչպիսիք են անգլիական տոյ֊տերիերը (սև ՝ վառ թուխ երանգներով որոնք կշռում են 27 կգ (6 ֆունտ), կոպիտ վերարկուով շատ մեծ էլդերտեր-ին, որոնք կարող են հասնել 32 կգ (70 ֆունտ) կամ ավելի։ 2004 թվականին Միացյալ քենել֊ ակումբը ճանաչեց ռետ֊տերիեր-ից ստացված նոր, մազազուրկ տերիեր ցեղատեսակը, որը կոչվում էր ամերիկյան մերկ տերիեր։

Քենել֊ակումբի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շների ցուցադրություններին մասնակցելիս շների ակումբների մեծ մասը, ներառյալ շների միջազգային ֆեդերացիան, բուծում են մաքուր ցեղատեսակի տերիերներ իրենց սեփական տերիերների խմբում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Terrier Dog Breeds : Dog Breed Selector». Animal Planet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. «Terrier Group». American Kennel Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. Roeder, Oliver (2016 թ․ փետրվարի 16). «Terriers Were Once The Greatest Dogs In The World». FiveThirtyEight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  4. Marvin, John T. (1982). «2. Background and Heritage of the Terrier Family». The New Complete Scottish Terriers (Second ed.). New York: Howell Book House Inc. էջեր 20. ISBN 978-0-87605-306-5.
  5. Dandie Dinmont Terrier Club of America. «History of the Dandie Dinmont». DDTCA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 28-ին.
  6. «Group 3: Terriers». Fédération Cynologique Internationale. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերիերներ» հոդվածին։