Տետանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տետանիա
Տեսակհիվանդություն, կլինիկական նշան և ախտանիշ կամ նշան
ՊատճառՀիպոկալցեմիա
Հիվանդության ախտանշաններՏետանուս
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և էնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9781.7
ՀՄԴ-10R29.0
 Tetany (medical sign) Վիքիպահեստում

Տետանիա (հին հունարեն՝ τέτανος՝ ձգվածություն, լարվածություն, ջղաձգություն), բժշկական տերմին, որը վերաբերում է մկանների ակամա ցավոտ կծկումներին, որոնք կարող են առաջանալ հիվանդության կամ այլ պայմանների պատճառով, որոնք մեծացնում են մկանային բջիջների կամ նյարդերի հաճախականության գործողության ներուժը, որոնք ջղագրգռում են դրանք։ Ընդհանուր առմամբ, տետանիան ներառում է կապված զգայական խանգարումներ[1]։

Փայտացումից առաջացած մկանային սպազմերը չեն դասակարգվում որպես տետանիա։

Տետանիայի նոպաները տատանվում են չափավոր ախտանիշներից, որոնք ներառում են ծայրամասային և դիստալ պարեստեզիա, հիպերվենտիլացիա, որն ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ, սրտխփոցով, գլխապտույտով, սրտխառնոցով և կարպոպեդալ սպազմով, մինչև կյանքին սպառնացող ավելի ծանր ախտանիշներ, ինչպիսիք են ընդհանրացված նոպաները, գիտակցության կորուստը, լարինգոսպազմը, սրտամկանի իշեմիան[2] և առիթմիան[3]։

Մանկաբարձության մեջ, որպես առանձին պաթոլոգիական վիճակ, առանձնանում է հղի կանանց տետանիան, որը տեղի է ունենում հղիության առաջին եռամսյակում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորաբար տետանիայի պատճառը կալցիումի բացակայությունն է։ Ֆոսֆատի ավելցուկը (ֆոսֆատ-կալցիում բարձր հարաբերակցությունը) կարող է նաև սպազմեր առաջացնել[4][5]։
  • Պարաթիրոիդ գեղձի պակասը կարող է հանգեցնել տետանիայի։
  • Ածխածնի երկօքսիդի ցածր մակարդակը առաջացնում է տետանիա՝ փոխելով ալբումինի կապը կալցիումի հետ, այնպես որ կալցիումի իոնացված (ֆիզիոլոգիապես ազդող) բաժինը նվազում է։ Ածխածնի երկօքսիդի ցածր մակարդակի ընդհանուր պատճառներից մեկը հիպերօդափոխումն է[6]։
  • Մագնեզիումի ցածր մակարդակը կարող է հանգեցնել տետանիայի։ 
  • Clostridium tetani տոքսինը գլիցինի միջնորդությամբ և ԳԱԿԹ-էրգիկ նեյրոհաղորդման արգելակման միջոցով կարող է հանգեցնել նոպաների, բայց դա տետանիա չէ։
  • Կոնի համախտանիշ[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետանիա առաջացրած հիվանդության բուժումը պարտադիր է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nobuaki Ito, Seiji Fukumoto [Symptoms and management of tetany] // Clinical Calcium. — August 2007. — В. 8. — Т. 17. — С. 1234–1239. — ISSN 0917-5857. Архивировано из первоисточника 25 հունվարի 2018.
  2. Sanjay Kumar Bandyopadhyay, Saikat Datta, Salil Kumar Pal, Atul Krishna Saha Gitelman’s syndrome: a differential diagnosis of normocalcemic tetany(անգլ.) // The Journal of the Association of Physicians of India. — 2010. — Т. 58. — С. 395. — PMID 21125787.
  3. Anna Gryglas, Robert Dudkowiak, Robert Smigiel [Tetany as a frequent cause of an emergency consultations—etiology, symptoms and cure] // Przeglad Lekarski. — 2015. — В. 1. — Т. 72. — С. 20–24. — ISSN 0033-2240. Архивировано из первоисточника 25 հունվարի 2018.
  4. B. Haldimann, K. Vogt [Hyperphosphatemia and tetany following phosphate enema] // Schweizerische Medizinische Wochenschrift. — 1983-09-03. — В. 35. — Т. 113. — С. 1231–1233. — ISSN 0036-7672. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  5. M. Sutters, C. L. Gaboury, W. M. Bennett Severe hyperphosphatemia and hypocalcemia: a dilemma in patient management // Journal of the American Society of Nephrology: JASN. — October 1996. — В. 10. — Т. 7. — С. 2056–2061. — ISSN 1046-6673. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  6. Hall, John Guyton and Hall textbook of medical physiology. — 12. — Philadelphia, Pa, 2010. — ISBN 978-1-4160-4574-8
  7. Малая энциклопедия врача-эндокринолога. — Киев: DSG, 2005. — ISBN 9667013235
  8. Nobuaki Ito, Seiji Fukumoto [Symptoms and management of tetany](անգլ.) // Clinical Calcium : журнал. — Osaka: Iyaku (Medicine & Drug) Journal Co, 2007. — В. 8. — Т. 17. — С. 1234–1239. — ISSN 0917-5857. — PMID 17660621. Архивировано из первоисточника 25 հունվարի 2018.