Տեսարան (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսարան (տեսիլ), թատրոնում` պիեսի կամ ներկայացման ամենափոքր բաղկացուցիչ մասը։

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը և ներկայացումը բաժանվում են արարների (արարվածների, գործողությունների), արարները` պատկերների (որոնք կարող են և չլինել, եթե ամբողջ արարը ներկայացնում է միայն մեկ վայր) և տեսարանների, որոնք որոշվում են որևէ գործող անձի մուտքով բեմ կամ հեռանալով։ Ժամանակակից պիեսներում այդ պարագան հատուկ չի նշվում, մինչդեռ դասական պիեսներում նշվել է։

Տեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի պիեսներում «տեսարան» բառը նշվում է «տեսիլ» հոմանիշ բառով։

Հայ միջնադարյան գրականության մեջ «տեսիլ» բառը կիրառվել է նաև հանդես, ցուցք նշանակությամբ։ Օրինակ. «Տեսիլ եղեաք աշխարհի և հրեշտակաց և մարդկան», «Ազդի ազգի տեսիլք մոլեգինք լինին ի քաղաքս բազումս»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, էջ 869