Տեսակարար հալման ջերմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսակարար հալման ջերմություն կամ հալման ջերմություն, ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է հաղորդել բյուրեղային (պինդ) նյութին՝ հավասարակշիռ իզոբար–իգոթերմ պրոցեսում այն հեղուկի վերածելու համար (ջերմության նույնպիսի քանակ անջատվում է նյութի բյուրեղացման ժամանակ)։ Տեսակարար հալման ջերմությունը չափվում Է Ջ/կգ–ով (Ջոուլ/Կիլոգրամ) կամ կկալ/կգ֊ով։

Բացի տեսակարար հալման ջերմությունից, ընդունված է նաև հալման մոլային ջերմության հասկացողությունը, որն չափվում է Ջ/մոլ–ով։

Տեսակարար հալման ջերմությունը նշանակվում է (հունական Լյամբդա տառով) և հաշվարկվում է , որտեղ տեսակարար հալման ջերմությունն է, — այն ջերմության քանակն է, որ ստանում է նյութը հալման (կամ արտադրվում է բյուրեղացման) ժամանակ, — հալվող (բյուրեղացվող) նյութի զանգվածը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 50