Jump to content

Տենդրովսկայա ցամաքալեզվակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տենդրովսկայա ցամաքալեզվակ
Տեսակկղզի և spit?
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՍկադովի շրջան և Խերսոնի մարզ
Երկարություն65 կմ
Լայնություն1,8 կմ
Մակերես12,89 կմ²
Պահպանման տարածքՍևծովյան կենսոլորտային արգելոց
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Տենդրովսկայա ցամաքալեզվակ, կամ Տենդրա (ուկրաիներեն՝ Тендрівська коса), կղզի Սև ծովում, Ուկրաինայի հարավարևմտյան ափեզրի մոտ, Խերսոնի մարզում։

Տենդրովսկայա ցամաքալեզվակը ձգվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ 65 կմ, իսկ լայնությունը հասնում է 1,8 կմ։ Տարածքը 38 կմ² է։ Կղզու ամենաբարձր կետը ունի 2,5 մ բարձրություն ծովի մակերևույթից։ Մայրցամաքից կղզին բաժանված է Տենդրովսկայա ծովածոցով։ Առաջացել է ծովի կողմից ավազի և խեցիների կուտակման արդյունքում։ Ցամաքալեզվակի մակերևույթը ցածրադիր է։ Արևմտյան կողմը լայնացած է։

Տենդրովսկայա ցամաքալեզվակի վրա աճում են նոսր խոտեր և թփուտներ։ Կղզու մեծ մասը մտնում է Սևծովյան կենսոլորտային արգելոցի կազմի մեջ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տենդրովսկայա ցամաքալեզվակ» հոդվածին։