Տեղի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեղի սարավանդ, ՀԽՍՀ Գորիսի շրջանում, Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի հարավ-արևելք մասում։ Բարձրությունը 1200—2000 մ է։ Ունի թույլ բլրավոր մակերևույթ, հարավ-արևելք դիրքադրություն։ Էրոզիայի հետևանքով մասնատվել է մեկուսացած փոքրաթեք հարթավայրերի (Գորիսի, Խնձորեսկի, Տեղի, Կոռնիձորի, խնածախի և այլն)։ Գետահովիտների զգալի մասը մշտական հոսք չունի, խորն է (200— 300 մ)՝ զառիթափ, ժայռոտ ու քարափային լանջերով։ Տեղի սարավանդ կազմված է հրաբխածին-բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ)։ Կան կոնաձև, սնկաձև ու բրգաձև ժայռեր՝ կազմված տուֆաբրեկչիաներից։ Գերակշռում են կարբոնատային և սակավահումուս սևահողերը։ Բուսածածկույթը տափաստանային է։ Տարածված են շյուղախոտը, փետրախոտը։ Մշակում են հացահատիկային կուլտուրաներ, բազմամյա խոտաբույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 648 CC-BY-SA-icon-80x15.png