Գորիսի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիսի սարավանդ, Տեղի սարավանդ, սարավանդ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտան գետի հովտի և Ղարաբաղի լեռների միջև[1],՝ Իշխանասար լեռնազանգվածի հարավ-արևելքում։ Բարձրություն 1300-2000 մ է։ Ընդհանուր թեքությունը՝ հարավ-արևելք և արևելք։ Կազմված է հրաբխածին-բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ)։ Բնորոշ են ռելիեֆի էրոզային, տեղատարումային ձևերը (բրգաձև ժայռեր, քարանձավներ և այլն), էրոզային կտրվածքի խորությունը որոշ տեղերում 200-300 մ է։ Մակերևույթը մասնատված է Վարարակ, Ձորաշեն, Խնձորեսկ, Սպիտակջուր, Տեղ, Խոզնավար, Խնածախ գետերի խոր հովիտներով։ Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500-800 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Մշակում են հացահատիկային բույսեր, բազմամյա խոտաբույսեր, խաղող, զբաղվում պտղաբուծությամբ[2]։ Ունի թույլ բլրավոր մակերևույթ, հարավ-արևելք դիրքադրություն։ Էրոզիայի հետևանքով մասնատվել է մեկուսացած փոքրաթեք հարթավայրերի (Գորիսի, Խնձորեսկի, Տեղի, Կոռնիձորի, Խնածախի և այլն)։ Գետահովիտների զգալի մասը մշտական հոսք չունի, խորն է (200— 300 մ)՝ զառիթափ, ժայռոտ ու քարափային լանջերով։ Տեղի սարավանդ կազմված է հրաբխածին-բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ)։ Կան կոնաձև, սնկաձև ու բրգաձև ժայռեր՝ կազմված տուֆաբրեկչիաներից։ Գերակշռում են կարբոնատային և սակավահումուս սևահողերը։ Բուսածածկույթը տափաստանային է։ Տարածված են շյուղախոտը, փետրախոտը։ Մշակում են հացահատիկային կուլտուրաներ, բազմամյա խոտաբույսեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 987 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 22 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 648