Տեղական սովորույթ հանդիսացող հանցագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեղական սովորույթ հանդիսացող հանցագործություն, քաղաքացիների կյանքին, առողջությանը և այլ շահերին սպառնացող հանրորեն վտանգավոր արարքներ, որոնցով խախտվում են սոցիալիստ․ հասարակությունում ձևավորված ընտանեկան, կենցաղային հարաբերությունները։ Խորհրդային քրեական օրենսդրությամբ նախատեսված արարքներից շատերը, որպես տեղական մնացուկներ, պահպանվել են Միջին Ասիայի, Ղազախստանի, Կովկասի որոշ շրջաններում, ուր մինչե Հոկտեմբերյան հեղափոխությունը տարածված էին երկկնությունը (բազմակնությունը), արյան վրեժը։ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքում այդ հանցագործություններին հատկացվել է առանձին գլուխ։ Մի շարք հանրապետությունների քրեական օրենսգրքերում նախատեսված են «Անձի կյանքի, առողջության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ» գլուխներում։ Տեղական սովորույթ հանդիսացող հանցագործությունները բաժանվում են երկու խմբի՝ 1․ արյան վրեժի հետ առնչվող հանցագործություններ․ 2․ կենցաղում և ընտանիքում կնոջ իրավահավասարության դեմ ուղղված հանցագործություններ։ ՀԽՍՀ քրեական օրենսգիրքը (գլուխ III) պատժելի է համարում հարսնացուի համար հատոցագին (ղաչիմ) տալը և ընդունելը, կնոջը ամուսնանալուն բռնադատելը կամ ամուսնանալուն արգելք հանդիսանալը, ամուսնական տարիքի կամ արբունքի չհասած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, երկկնոթյունը (բազմակնությունը), կնոջ առևանգումը։ Սոցիալիստ, շինարարության հաջողություններին զուգահեռ տեղական սովորույթ հանդիսացող հանցագործությունները վերացել են կամ հանդիպում են հազվադեպ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 647 CC-BY-SA-icon-80x15.png